Բնակարանի վարձի համար կառավարության անդամները մինչև 100 000 դրամ փոխհատուցում կստանան

Մշտական  բնակության  վայրից  դուրս պաշտոնի  նշանակված  կառավարության անդամին  տվյալ  վայրում  բնակարանի  վարձին  համարժեք  փոխհատուցման առավելագույն  չափը կսահմանվի ամսական 100 000 դրամ։ Պաշտոնյաներին բնակվարձի փոխհատուցում տալու այս հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Նախագիծը ներկայացնելու է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Ըստ որոշման նախագծի՝ բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվում է իր մշտական բնակության վայրից դուրս կառավարության անդամի պաշտոնավարման  ժամանակահատվածի համար:

Նշենք, որ փոխհատուցման ենթակա բնակվարձի չափը չի փոխվել, նախկինում էլ այն 100 հազար դրամ էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930