«Մենք տեսնում ենք Պուտինի ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ». Հովհաննես Իգիթյան

«Լավ է, որ աշխարհի հայտնի պետությունների ղեկավարները սպասում են ՀՀ վարչապետի զանգին»,- այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։

Հիշեցնենք, որ ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Հ. Իգիթյանի կարծիքով՝ ՀՀ-ն այսօր ունի միջազգային այն համբավը, որ ՀՀ վարչապետը հանգիստ կարող է ցանկացած երկրի լիդերի հետ ցանկացած հարց քննարկել։

Խոսելով Ն. Փաշինյանի ՌԴ կատարած այցի մասին՝ Հ. Իգիթյանն ասաց.

«Մենք տեսնում ենք Պուտինի ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Երևի սպասում է և պատրաստ է նոր մակարդակի հարաբերությունների Հայաստանի հետ։ Կտեսնենք՝ ինչպես կզարգանան։ Մի բան կա, որ շատ հարցեր կան, որ պետք է բարձրացվեն»։

Հ. Իգիթյանը շատ դրական է համարում այն, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Կոմերսանտ» թերթին ասել է, որ ՌԴ-ի հետ շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս