«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը՝ արդեն ՀՔԾ վարչության պետի տեղակալ

168.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի կարիերային առաջխաղացման վերաբերյալ։

Մեր տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանը նշանակվել է Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։

Հավանաբար ՀՔԾ-ում գնահատել են երիտասարդ քննիչի՝ այդ ծանր գործի քննությունը հանձն առնելն ու, թերևս, գոհ են նրանից։

Քանի որ ՀՔԾ մամլո խոսնակն արձակուրդում էր, մենք չկարողացանք լուրը պաշտոնապես ճշտել նրանից։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031