«…Նախորդների ժամանակ ԱԺ-ում գողականներ էին, այժմ՝ մանկապատանեկան խմբակն է նստած, բայց ինչպես նախկինում, այսօր էլ կան ադեկվատ կորիզներ: Ուղղակի նրանք փորձված էին, ճանապարհ անցած մարդիկ էին՝ կարողանում էին մի զանգով հարցեր լուծել, նորերը դա էլ չեն կարողանում»:
20-րդ դարի կարևոր քաղաքական տեխնոլոգիաներից մեկը, որը կարողանում է ուսումնասիրել և, ինչո՞ւ ոչ, ազդել հանրային կարծիքի վրա, սոցհարցումների ինստիտուտն է:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել՝ երեկ էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած տատանումների ու անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվեն համակարգում խափանման պատճառները:
«Սա, բնականաբար, ստեղծել է մի իրավիճակ, երբ ԵՄ դիրքորոշումը խստացել է, ԵՄ-ն ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում այն երկրներում, որոնք դիտարկվում են՝ որպես մուտքի արտոնագրերի դյուրացման ներուժ ունեցող երկրներ, ԵՄ-ն պահանջներ է դնում, հատկապես, երբ տվյալ երկրից անօրինական միգրացիայի հոսքեր կան»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկին։
«Ըստ այդ ձևակերպման, որն այնուհանդերձ տեղ գտավ եզրափակիչ փաստաթղթում, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա մի շարքի մեջ են դիտվում՝ իրենց կոնֆլիկտներով հանդերձ, ինչը շատ վտանգավոր նախադեպ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այսօր ԵԽԽՎ-ում մեր խորհրդարանական պատվիրակության ճեպազրույցի ժամանակ հնչած մտքերին։
Ինչպես հայտնի է, վաղը տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը։
Նախօրեին Արցախի (ԱՀ) Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր՝ հաշվի առնելով, որ Արցախում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ԱԱԾ-ն անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան:
Շուրջ երկու շաբաթ առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ դեռևս նախորդ տարվանից աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը ցանկանում է պոլիկլինիկայի միջոցների հաշվին ձեռք բերել շուրջ 30.000 դոլար արժողությամբ մարդատար ավտոմեքենա։
168.am-ի աղբյուրը չի մանրամասնում՝ բանակից քաղաքացիական կյանք ուղարկվածներն ովքե՞ր են։ Արդյո՞ք այն մարդիկ են, որոնց վրա պետությունը ժամանակին փող է ծախսել մասնագիտական բարձր որակավորում ունենալու համար, թե՞ կանոնավոր զորքերի հրամկազմից են կամ ժամկետային զինծայողների ստորաբաժանումներից:
Դոնալդ Տուսկի տարածաշրջան կատարած այցի և Արցախի հիմնահարցի վերաբերյալ արված հայտարարությունների շուրջ 168.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։
Դեմարշները հետաքրքիր բնույթ են կրում, վերջերս, բացի Իրանի՝ ուրանի հարստացման մասին հայտարարությունը, հուլիսի 7-ին լրացել է Իրանի վերջնագիրը Եվրոպական երկրներին, որպեսզի նրանք շուտափույթ աշխատեցնեն փոխադարձ վճարումների համակարգ, սակայն եվրոպացիները, բնականաբար, խաբում են:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, թույլ չեն տալիս տեսակցել հորը։
Դատական քաշքշուկների պատճառով, արդեն 13 օր է՝ մեր ներկայացրած միջնորդությունը չի քննվում։
ՀՀ վարչապետը երախտագիտություն հայտնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար։
«ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։
«Իմ այցելությունը ՀՀ ապացույց է այն կարևորության, որը ԵՄ-ն դրսևորում է Հայաստանի նկատմամբ»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը։
Ասում են՝ Սևանը «ծաղկում» է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղվոր, կամ էլ թե՝ նոր կառավարություն, հին կառավարություն. բոլորս դրանում մեղավոր չենք, դրանում մեղավոր են կոնկրետ մարդիկ:
Պաշտոնական տվյալներով՝ գնաճը Հայաստանում արտաքուստ բարձր չէ` ընդամենը 2,5 տոկոս։ Սա հունիսի ցուցանիշն է՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը Հայաստանում աճել է 6,5 տոկոսով։
«Պատերազմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և ազգային անվտանգության խնդիրներ»,- ըստ ամերիկյան հեղինակավոր Հանրապետական ինստիտուտի (IRI) ՀՀ-ում իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրության, ՀՀ-ում ազգաբնակչությանն անհանգստացնող հիմնական խնդիրներն այս երեքն են։
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հարցը շարունակում է մնալ անորոշ։
Միջազգային հեղինակավոր Հանրապետական ինստիտուտի (IRI) ՀՀ-ում իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ-ում տնտեսական իրադրությունը վերջին վեց ամիսների ընթացքում գրեթե չի բարելավվել։
Արդեն մի քանի տարի է, ինչ ուշադրությամբ հետևում եմ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենսդրության մշակման ու ներդրման գործընթացներին, ընդ որում, հանրային իշխանությունների կողմից ավելի ընդգծված հետևողականություն և ներուժի ներդրման նկրտումներ, քան այս ոլորտում է, դժվար է հանդիպել իրավաստեղծ գործունեության մեկ այլ ուղղությունում:
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում «հաթաթա» է տվել ՀՀ ոստիկանությանն այն բանի համար, որ երեք ժամով բերման են ենթարկել ակտիվիստ Աննա Շահնազարյանին՝ Ամուլսարի դեմ պայքարողների համար դրամահավաք կազմակերպելու համար:
Առողջապահության տեսչական մարմինը լայն թափով ստուգումներ է սկսել նախկինում տրված լիցենզիաների ոլորտում: Թիրախում ստոմատոլոգիական կենտրոններն են, բժշկական մասնավոր կլինիկաները, դեղատներն ու առողջական այլ ծառայություն մատուցող կենտրոնները:
Այսօր ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Ամուլսարի փորձաքննության փաստաթուղթն այդքան երկար թարգմանվում:
Միջազգային հեղինակավոր Հանրապետական ինստիտուտի ՀՀ-ում իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրության «Հանրային ակնկալիքներ» բաժնում տեղադրված արդյունքների համաձայն՝ ՀՀ կառավարության փոփոխության դրական գնահատականը վերջին ամիսներին անկում է ապրել։
Միջազգային հեղինակավոր Հանրապետական ինստիտուտը (IRI), Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ, ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել։ Հարցումներն իրականացվել են այս տարվա մայիսի 6-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ընտրելու իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացիների միջև, դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և մարզերում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կարծիքով՝ մամուլում և սոցիալական ցանցերում իր դեմ արշավ են սկսել՝ նպատակ ունենալով արատավորել իր պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել պատգամավորական գործունեությանը։
2018թ. ապրիլյան իրադարձությունների օրերին Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության ծրագրի մեկնակետային պահերից սկսած նրան ուղեկցում էին Նաիրի և Հայկ Սարգսյանները։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ ԻԻՀ-ի և ՀՀ-ի շուրջ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ներկայումս ստեղծվել, որ այս հարաբերությունների պահպանումը կողմերը կարևորում են՝ ինչպես երբևէ։