Բաժիններ՝

Գազավորված ըմպելիքներ մի՛ օգտագործեք. Դրանց մեջ կան հատուկ նյութեր, ասպարտամ, որը 180-200 անգամ ավելի քաղցր է, քան շաքարը

«Այս եղանակին երեխաները շատ են օգտագործում գազավորված ըմպելիքներ: Հորդորում եմ մեր ազգաբնակչությանը՝ մի՛ օգտագործեք այն, որովհետև դա զովացուցիչ չէ, ընդհակառակը, ինչքան խմում եք, այնքան ուզում եք խմել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Դրանց մեջ կան հատուկ նյութեր, ընդ որում՝ ասպարտամ՝ շաքարի փոխարինիչ, որը 180-200 անգամ ավելի քաղցր է, քան շաքարը, և մարդու մոտ անընդհատ ծարավի զգացում է առաջացնում: Մարդն անընդհատ խմում է, և պատկերացրեք, թե ի՛նչ է կատարվում մեր օրգանիզմում: Քայքայվում է օրգան համակարգը: Խմե՛ք մեր տնական թանը: Աստված մեզ տվել է հոյակապ  ջուր, այն կարող ենք օգտագործել»,- նշեց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս