Բաժիններ՝

«Ձուկը ֆորմալինով և այլ նյութերով մշակում են, ինչպես դիակներին, որպեսզի չնեխի, ու վաճառում են». Մելիտա Հակոբյան

«Ազգաբնակչությունը պետք է խուսափի փողոցային առևտրից, հատկապես՝ այս շոգ եղանակին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հորդորեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Լավ օրից չէ, որ մեր ազգաբնակչությունն այդ առևտրով է զբաղվում, բայց դա կապ չունի: Մեկ անձի շահի հաշվին չի կարելի ուրիշների առողջությունը փչացնել: Դուք պատկերացնո՞ւմ եք, ձուկը վաճառում են փողոցում, 40 աստիճանի տակ: Եվ ինչո՞ւ է այդ ձուկն այդպես թարմ մնում: Մարդիկ և գնորդներն իրենց հարց տալի՞ս են, թե այս շոգին ձուկն ինչպե՞ս է այդ տեսքով մնում: Որովհետև դրանք ֆորմալինով և այլ նյութերով մշակում են, ինչպես դիակներին, որպեսզի չնեխի, ու վաճառում են: Սա խայտառակություն է»,- նշեց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս