Ռուսաստանի կողմից ռացիոնալ քաղաքականություն կլինի նույնիսկ խրախուսելը Հայաստանին այդպիսի համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, որ ցույց տան, որ նույն քաղաքակրթական ուղու վրա են և որևէ խնդիր չունեն այդ իմաստով։
Ճապոնիայի քաղաքացիները կազատվեն Հայաստան մուտքի վիզայի պահանջից։ Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի վիզայի՝ 1 տարվա ընթացքում այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով։
Հայաստանի նկարիչների միությունում անցկացվում է խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը:
2017թ. ամառը՝ իր չափազանց շոգ օրերով հանդերձ, շուտով կանցնի պատմության գիրկը: Իսկ արձակուրդային տրամադրությունն էլ ավելի հիշարժան դարձնելու և աշխատանքային թարմ ուժերով լիցքավորվելու լավագույն միջոցներից մեկը ֆիլմերի դիտումն է: 168.am-ի նախաձեռնած սիրելի ֆիլմերով կիսվելու գործընթացին միացած ամռան վերջին մասնակիցը դերասանուհի Անի Ղազարյանն է, ում տասնյակը կօգնի արժանապատվորեն հրաժեշտ տալ ամռանը և լցվել աշնան սպասումով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը:
Ըստ էության, տարբեր փորձագետներ և ես կարծում ենք, որ Մոսկվան վաղուց պետք է ուղիղ կապ հաստատի Ստեփանակերտի հետ և Մոսկվա-Ստեփանակերտ-Բաքու եռյակում որոշի Ղարաբաղի կարգավիճակը:
Կարծում եմ, որ ամերիկյան մոտցումները Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հստակորեն շարադրել էր նախորդ համանախագահ Հոգլանդը և այդ նույն սկզբունքներից ելնելով պետք է շարժվի նաև այս նոր համանախագահը:
«Պետք է հստակ տարանջատում մտցնել՝ Հայաստանը՝ որպես տարանցիկ ուղի, իրանցիները դիտարկում են Սև ծովը Պարսից ծոցին կապող միջանցքի սահմաններում»:
Հայկական երկու հայտնի ընկերությունները՝ Zangi-ն և gg-ն, սկսում են համագործակցել: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ սպասվում է երկարատև համագործակցություն, որի շրջանակներում Zangi և gg հայկական բրենդները սկսում են լայն տարածում գտնել գլոբալ հարթակում:
Ջայլամի քաղաքականություն պետք չէր վարել, հաստատ պետք էր գրել՝ այսինչ տոկոսը պետք է կրճատվի, բայց կառավարության մեկ այլ որոշմամբ ցուցակ գրեին, թե որտեղ ու ինչ պայմաններով են առաջարկում աշխատանքներ այդ ուսուցիչներին:
Այդ հարցը իրականում դեռևս չի ծառացել այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ իմ լավ գործընկերներ դեսպան Պոպովի և դեսպան Վիսքոնթիի հետ:
ԵԱՏՄ համաձայնագրով՝ միությունն է կնքում միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր երրորդ կողմերի հետ։ Բայց որպեսզի միությունը կնքի, դա նշանակում է, որ համապատասխան կառավարչական խողովակներով այդ բոլորը պետք է անցնի ու հաստատվի։
«Մեր հարևան Ադրբեջանի գործողություններն են ահաբեկչական։ Պետք է զգոն լինենք, որ փորձենք դիմագրավել Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին՝ ուղղված և՛ Արցախի Հանրապետությանը, և՛ ՀՀ-ին»։
2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասորդ ապրանքների հաշվապահական ձևակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով:
Ո՞ւմ հետ եմ ես այդ վստահելի գործընթացն անելու, մեր հակառակորդի հետ մենք կարողացե՞լ ենք նույնիսկ մեկ տարվա մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի խնդիրները կյանքի կոչել:
Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդուարդ Նալբանդյանը նկատեց, որ վերջանում է ամերիկացի համանախագահի մանդատը և գնալուց առաջ ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել է:
Միջազգային հանրության վերաբերմունքը և 1991 թվականից այս կողմ ընդունված որոշումներն են հիմք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության:
«Սա վերջնագիր չէ, պարզապես մի փուլ է, և միգուցե հետագայում այլ սկզբունքներ զարգանան: Սա պարզապես այն տեսլականն է, որտեղ արտացոլված են Ադրբեջանի և հայկական կողմերի որոշ դրույթներ»:
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Ծրագրերն ու ցանկությունները պետք է մի կողմ թողնել։ Իրականությունն այն է, որ Հայաստանը միշտ Ռուսաստանից կստանա այնքան գազ, որքան հարկավոր է իրեն։ Իսկ թե որքան գազ Հայաստանը, դիվերսիֆիկացնելով շուկաները, կստանա այլ մատակարարներից, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։
Իրականում նման մոտեցումները փչացնում են բարեփոխումների ողջ ընթացքն ու պատճառ են դառնալու, որ այդքան ռեսուրսն ու ջանքերն ի հօդս ցնդեն ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով: Իսկ նման մեթոդներով վարչապետի առաջընթաց ապահովող որոշումները հիշեցնում են ռուսական թևավոր խոսքը՝ «хотели как лучше, а получилось как всегда»։
Որքան են վաստակում հայաստանցիները Ռուսաստանում և նրանց որ մասն է ցանկանում վերադառնալ
Եթե ոչ մի էքստրաօրդինար բան չպատահի, շփման գծում սուպերսրացումներ չլինեն, կամ աշխարհում գերիրադարձություններ չլինեն, կամ խելահեղ դեմարշեր չլինեն Մոսկվայի, Անկարայի կամ Թեհրանի կողմից, չեմ տեսնում ոչինչ, որ կխանգարի այդ հանդիպմանը, բայց չկան որևէ նախադրյալներ, որ այդ հանդիպումը դառնա պատմական։
Հայաստանն այն հարցը չէ, որի համար խիստ բախում գնա: Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացը կարևոր է, բայց այն կարևորությունը չունի, որի համար խիստ հակասությունների առաջ կանգնեն Արևմուտքը և Ռուսաստանը:
Այսօր արդեն նույնիսկ Շիրակի մարզում նախկին հզորությամբ արդյունաբերությունը վերականգնելն անհնար է: Ժամանակին ողջ հանրապետությունում ունեցել ենք դիվերսիֆիկացված արդյունաբերություն, որն այժմ բացակայում է:
ՀՀ կառավարությունը սկսում է Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթացը։ Համապատասխան օրենսդրական նախագիծը վաղը կներկայացվի գործադիրի քննարկմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման շուրջ:
Գլխավոր հարցն այն է, թե դա քաղաքական խաղ է, քաղաքական շանտաժ է Եվրոպայի նկատմամբ, թե Թուրքիան իրապես մտածում է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքելու կամ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։
Այս խաղում յուրաքանչյուր կողմն իր շահաբաժինն ունի։ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն արտահայտվել է թուրք նախարարի հայտարարության աբսուրդային լինելու մասին։
«Մեղրի-Նորդուզ» անցակետի գործարկումը կնպաստի ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառության, զբոսաշրջության զարգացմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը, այլ նաև միտված է՝ որպես տարանցիկ միջանցք օգտագործելուն։