Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք. մեկ մարդ մահացել է
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, ապաքինվել է ևս 121 մարդ։
Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, ապաքինվել է ևս 121 մարդ։Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։…
Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Samstag, 18. April 2020