ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որն Ազգային ժողովում 2019 թվականի հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրվելու օրը հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է մտնում՝ որպես այդ դատարանի նախագահ, պաշտոնը ստանձնելուց մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածը չի մասնակցել որևէ նիստի և որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր։
«Քաղաքական դրդապատճառն ակնհայտ է. իշխանությունն ամեն գնով ուզում է Թովմասյանից ազատվել, որովհետև ամբողջական իշխանություն ստանալու համար Սահմանադրական դատարանը մնացել է՝ որպես վերջին բաստիոն, ինչը պետք է գրավեն՝ հեղափոխական տրամաբանությամբ»։
«Հայաստանում տիրող իրավիճակը Ռուսաստանի համար ավելի ու ավելի վատ է դառնում, ինչ խոսակցություն էլ որ լինի պաշտոնական մակարդակում: Միտումները հօգուտ Ռուսաստանի չեն, գործընթացների մասին է խոսքը: Բնականաբար, սա հօգուտ երկկողմ համագործակցության ու անվտանգային հարաբերությունների չէ»:
«Որևէ պատասխան չկար, բառախաղ էր, և փորձ է արվում ինչ-որ ձևով ժամանակ ձգձգել և հնարավորություն տալ անձամբ վարչապետին՝ պատասխանել այդ հարցին: Դա սովորական երևույթ է այսօրվա իշխանությունների օրոք, երբ բոլոր հարցերի, հատկապես՝ խնդրահարույց հարցերի պատասխանը տրվում է մի մարդու կողմից, թեպետ այդ լիդերն էլ շատ դեպքերում փորձում է խուսափել պատասխանատվությունից»:
«Պատերազմի մեջ գտնվող երկրների միջև ուժային հավասարակշռության պահպանումը պատերազմի չվերսկսման կարևոր բաղադրիչ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեներում ռազմական պաշտպանության ծախսերի համար նախատեսվող բյուջեների միջև տարբերությանը:
«Տասն անգամ ավելի անազատ վիճակում է գտնվում դատական համակարգը հիմա: Եվ ամբողջ կուժն ու կուլան պետք չէ դատական համակարգի գլխին թափել, փնովել դատական համակարգը, երբ այսօրվա ո՛չ օրենսդիր, ո՛չ էլ գործադիր իշխանությունն է որակական հատկանիշներով ավելի լավը դատական իշխանությունից: Անգրագիտություն է տիրում մեր պետական իշխանության բոլոր ոլորտներում, գրագիտության առումով՝ դատական համակարգն անհամեմատ ավելի բարձր է իշխանության մնացած ճյուղերից»:
168.am-ը փորձեց հանդիպման վերաբերյալ տեղեկություններ ստանալ, սակայն երկու գործիչներին մոտ կանգնած խիստ հավատի աղբյուրները հերքեցին՝ ասելով, որ որևէ հանդիպում Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև չի եղել, որևէ միջոցառում միասին չեն կազմակերպել ու որևէ միջոցառման երկուսով չեն մասնակցել:
Դատարանը քննում է Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքը` ապօրինի ձերբակալության իրավաչափության հիմքով:
«Խնդիրը շատ խճճված է, որովհետև նախկինում հայկական ռազմական բյուջեն մեկ այլ մեթոդով էին հաշվում, այնուհետ սկսեցին դա անել մեկ այլ մեթոդով: Ամեն դեպքում, եկամուտների և տնտեսական աճի պայմաններում ռազմական բյուջեի աճի բացակայությունը բավականին լուրջ է և զարմանալի, երբ հակառակորդը, ցավոք, տեղում չի նստում»:
ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում է, սակայն այս պահին դեռևս հրապարակման ենթակա ոչինչ չկա: Զարգացումների մասին կտեղեկացնեն հաջորդիվ:
«Անձամբ ես չեմ իմացել, երեկ եմ իմացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը: 168.am-ի հարցին, թե ի՞նչ ռիսկեր է պարունակում նախարարների աշխատավարձի բարձրացումը, որ վարչապետը գաղտնի հանձնարարական է տվել, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որևէ ռիսկ չի պարունակում, սակայն ավելի լավ է՝ այդ հարցն ուղղեք կառավարությանը, քանի որ դրա հասցեատերը նրանք են»:
«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ասուլիս է հրավիրել, որտեղ պարզաբանումներ է ներկայացնում այսօր հանձնաժողովի կողմից բացասական եզրակություն ստացած օրինագծերի վերաբերյալ։
«Պետք է ներդրողն իրեն ուժեղ, պաշտպանված զգա, թե չէ փողատեր մարդը կգնա ուրիշ երկրում ներդրում կանի։ Այսօր 70 տոկոս ներդրում չի կատարվում։ Կրկին ծանոթով, բարեկամով ես անում, որ ուզում ես օրինակ լինի, ինչ-որ շարժ լինի։ Այսօր հարցեր են բարձրացնում, բայց իրենց հարցերն ընդունելի է, բոլորը տաղանդավոր են, իրենք փորձառու են, փորձառու չկա, ոչ մեկն իր կյանքում քարը քարին չի դրել, բայց քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, ու պաշտոններ են տվել»:
Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր ասուլիսում անդրադառնում է ներքաղաքական իրավիճակին ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկին, Բաքվում տեղի ունեցած թուրքալեզու համաժողովին և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Որպես հայ ու ընտանիքի մարդ՝ տեսնելով, որ 16 տարեկան աղջկան կանչում են հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ՝ ինձ համար անընդունելի է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել դատախազության բողոքը և մեկ ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրեց կալանավորումը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի անկախ դատական համակարգի ամրապնդմանն օժանդակելու իր պարտականությանը` նշելով, որ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հչավիրված ասուլիսում անդրադառնում է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական մարտահրավերներին:
ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում է «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու եւ հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:
Դա, բնականաբար, որևէ աղերս չունի ժողովրդավարության, թափանցիկության ու հաշվետվողականության հետ, ինչը վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը գնալով ավտորիտարիզմին բնորոշ հատկանիշներ է ձեռք բերում: Թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկուկես տարի անց:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նորացված կազմը, պարզվում է, բավականին խայտաբղետ է, բիզնեսմեններից բացի, այստեղ նաև քրեական անցյալ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներ կան:
2018-ի ձեռքբերումները մենք ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից:
«Սովորաբար նման հակամարտությունների զսպման համար կողմերը ձգտում են ուժային հավասարակշռություն պահպանել, որպեսզի կողմերից մեկը մյուսի հանդեպ մեծ առավելություն չունենա, դա չափազանց կարևոր է հակամարտությունը զսպելու համար: Բնականաբար, դա կախված է նաև տվյալ երկրի հնարավորություններից, ռեսուրսներից»:
«Մի անազնիվ բան են ուզում անեն, բայց չգիտեմ՝ ինչ: Չնայած ասում են, որ ամեն ինչ շախմատի համար ենք անում, բայց հետագա նպատակներն իմ մոտ շատ մեծ կասկած են առաջացնում: Ինձ թվում է, ուզում են քանդել շախմատային մեր ընտանիքը», -ասաց նա:
«Կառավարությունն անցած տարի խոսում էր 100 հազար ձրիակերների մասին, իսկ այս տարի ունենք հաստիքների ավելացում։ Իշխանությունը տնտեսական քաղաքականության մեջ դեռ իրեն չի գտել։ Տեսեք, տնտեսության մեջ որևէ մոնոպոլիա չի կազմաքանդվել, իսկ նախկին օլիգարխները դարձել են խոշոր սեփականատերեր»։
«Դա նշանակում է, որ վարչապետն ինքնակամ պետական բյուջեի հաշվին հատկացումներ է արել, որի իրավունքը չունի: Պաշտոնական լիազորությունների դասական սահմանազանցում է: Եթե մի բան կարգավորվում է օրենքով, ապա օրենքով էլ կարող է փոխվել»:
«Ես օրինակներ բերեմ, որոնք փաստացի մեզ մոտ սկսել են աշխատել, և մարդիկ հալած յուղի տեղ ընդունել են: Օրինակ՝ այն, որ SIM քարտերը հիմա միայն անձնագրով կարող ես առնել: Դա ամբողջ աշխարհում այդպես չէ, և դա փաստացի ինչ-որ մի պայման էր, որը հատուկ ծառայությունների կողմից դրվել է, ընդունվել է, և հասարակությունը դրան ոչ մի լուրջ արձագանք չի տվել»:
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) նախկին աշխատակիցներն անցած շաբաթ կրկին գնացել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին:
Լրագրողի հարցին՝ արդյոք Մանվել Գրիգորյանի հանդեպ նման դիրքորոշումը կարո՞ղ է կապ ունենալ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ, պաշտպանը պատասխանեց. «Պարոն Գրիգորյանը ոչ միայն չմիացավ կանգնած ժողովրդին, այլև, լինելով պետական բարձր պաշտոնյա՝ չմիացավ այդ ժամանակվա գործող իշխանությանը: Մարտի 1-ի դրվագով, կարծում եմ, պատմությունը գնահատական կտա, թե որքանով էր ճիշտ Մանվել Գրիգորյանի գործողությունը, որպեսզի ավելորդ արյուն չհեղվեր»։