Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիից բացի, կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»։
Արցախում դիպուկահարի կրակոցից զոհված 33-ամյա մայոր Գառնիկ Հուսիկի Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղից էր: Դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ծառայության էր անցել էր Հայաստանի զորամասերից մեկում, իսկ վերջին 5 տարում տեղափոխվել էր Արցախ՝ Մատաղիս:
Արցախում զոհված 39-ամյա փոխգնդապետ Արման Էդվարդի Դրմեյանը Շիրակի մարզի Կամո գյուղից էր, ամուսնացած է, ունի 1 տղա և 1 աղջիկ: Արմանի հայրը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ավարտելուց հետո ծառայության էր անցել Հայաստանում, իսկ 2019 թվականի ամռանն արդեն՝ Արցախում:
«Մանվելը գումարտակի հրամանատար էր, շատ հարգված մարդ, ես հպարտ էի, որ իր նման մարդ կար իմ կողքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանի այրին՝ Վիկտորիան:
Մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում ենք: Պատերազմի անմիջական մասնակիցներն ու վկաները, որոնց հետ այսօր զրուցելու ենք, ստացած ծանր վիրավորումների հետևանքով ստիպված են եղել թողնել մարտադաշտը: Սակայն այստեղ՝ թիկունքում էլ ուշի-ուշով հետևում են ռազմաճակատում ընթացող մարտագործողություններին, կռվող իրենց զինակից ընկերներին և ձգտում օր առաջ լավանալ ու շարք վերադառնալ, շարունակել կիսատ թողած գործը:
Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված Նոյ Լյովայի Թևոնյանը ընտանիքի 4-րդ երեխան էր, 3 քույրերից հետո շատ սպասված փոքր եղբայրը: Նոյի քույրերից Լիաննան 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ստացվել, որ եղբորն անվանակոչել են Նոյ:
«Անընդհատ տարբերակներ էի փնտրում՝ ինչպես միանալ որևէ ջոկատի: Սակայն, ինչպես գիտեք՝ աղջիկներին չեն տանում: Ի դեպ, դրան որոշ առումով կողմ եմ, քանի որ, երբ արդեն կամավորագրվեցի, մասնակցեցի զորավարժություններին, հասկացա՝ որքանով էլ որոշ չափով տիրապետում եմ որոշակի հմտությունների՝ ամեն դեպքում, շատ քիչ էր, որպեսզի մեկնենք առաջնագիծ: Դրա համար պետք է լավ պատրաստվել, գիտակցել՝ ուր ես գնում, պետք է կարողանալ զգացմունքայնությունը մոռանալ, հասկանալ, որ, եթե անգամ մեկ վայրկյան չկարողանաս քեզ կառավարել, հնարավոր է՝ դա քո կամ մարտական ընկերոջդ կյանքն արժենա»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Անժելա Դայանը:
Արցախում արկի պայթյունից զոհված 26-ամյա Վարդգես Վահագնի Մինասյանը Գյումրիից էր, ընտանիքի միակ որդին: Վարդգեսի հորեղբորորդին՝ Յուրա Մինասյանը, 168.am-ի հետ զրույցում եղբորը բնութագրեց՝ որպես չափազանց բարի անձնավորություն:
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստերի առարկայական համադրմամբ պետք է հստակ արձանագրել, որ Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները ոչ միայն համարժեք չեն առաջացած մարտահրավերներին, այլ անհասկանալի են ու անբացատրելի…. հաղթանակ կերտած և հաղթող ժողովրդին այլ ճանապարհով տանելը չի ներվելու։
Քիչ առաջ տեղեկացանք, որ Ազգային ժողովը (ԱԺ) երկուշաբթի օրը՝ խորհրդի, ապա՝ արտահերթ նիստ է պլանավորում: «Հրապարակի» տեղեկացմամբ՝ իմքայլականների նախաձեռնությամբ մի նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով մամուլի և ընդդիմադիրների բերանը կփակեն արդեն ոչ թե վարչական տուգանքներով, այլ քրեական հետապնդման ենթարկելով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ: «Զրույցի ընթացքում նա ընդգծել է ահաբեկչության ու դրա բոլոր դրսևորումների դեմ պայքարելու վճռականությունը»,- հայտարարել են Կրեմլում: Այս մասին գրում է Tass.ru-ն:
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր։ Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների շիրիմների առաջ։ Գրկում ու համբուրում եմ հերոսներ ծնած մեր Մայրերին և Քույրերին»։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից ՄԻԵԴ-ը բազմաթիվ դիմումներ է ստացել Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանն առնչվող միջպետական գանգատների շրջանակներում միջանկյալ միջոց կիրառելու մասին:
«Սեպտեմբերի 28-ին պետք է դիրքերից իջներ, իրեն պաշտոնի բարձրացում էին տվել, պետք է տեղափոխվեր Հադրութ՝ փոխգնդապետի կոչումով: Ասում էր՝ լավ է լինելու, գալու եմ, երեխեքին ուսման ենք տալու, տուն ենք առնելու, որովհետև արդեն 15 տարի վարձով ենք ապրում: Նպատակը դա էր՝ երեխաների ապագան բարելավեր…»,- ասաց զոհված սպայի այրին:
Արցախում զոհված 29-ամյա ավագ-լեյտենանտ Հովհաննես Համլետի Գրիգորյանը Գյումրիից էր, ամուսնացած էր, ունի 2 երեխա: Նրա մտերիմ ընկերը՝ Արթուր Հակոբյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովհաննեսը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտել և որպես սպա՝ ծառայության էր անցել Արցախում:
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան հեշտ է, չէ՞, ներկա իրողությունների ֆոնին անցյալի սխալներից խոսելը։ Վերջին օրերին անընդհատ դրան եմ հանդիպում։ Մարդիկ ուզում են բացատրել, թե որտեղ էր մեր սխալը, ինչն այնպես չենք արել, ինչը պիտի անպայման արվեր, բայց չի արվել և այլն, և այլն։ Անկեղծ ասած՝ ես այդ քննարկումներից հոգնել եմ։
ԵԿՄ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Մեզ, իհարկե, անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ինետրանցիոնալիզացիան և Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավումը: Մենք բազմիցս արտաքին խաղացողներին կոչ ենք արել իրենց հնարավորությունները գործադրել՝ կանխելու համար վարձկանների տեղափոխությունը կոնֆլիկտի գոտի, որոնց թիվն այնտեղ, եղած տվյալներով, մոտենում է 2000-ին: Այս թեման մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շոշափվել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հոկտեմբերի 27-ին, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք մեր դիրքորոշումն առաջ քաշել զանազան խողովակներով»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:
Խաղացե՛ք շախմատ՝ օգնելու համար Հայաստանին և Արցախին։ Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 14-ին և կավարտվի դեկտեմբերի 12-ին։ Հավաքված գումարն ուղարկվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին՝ himnadram.org:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված ռազմական գործողությունների հետևանքով, ըստ ստացված վերջին տվյալների, Ադրբեջանի իշխանությունների մոտ հայտնվել է 21 ռազմագերի։ Այս տեղեկությունը հայտնել էր ՀՀ Քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Արցախում զոհված Վաղարշակ Սերյոժայի Գալստյանը դեկտեմբերի 14-ին կդառնար 31 տարեկան: Հարազատները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ նա ամուսնացած էր, ունի 7 տարեկան որդի: Պատերազմի լուրն իմանալուն պես ընկերոջ հետ շտապել էր Արցախ, սակայն այնտեղ թույլ չէին տվել դիրքեր բարձրանալ, ասել էին՝ ամենամեծ օգնությունն այդ պահին այն կլինի, որ արցախցի երեխաներին տեղափոխեն Հայաստան:
Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ։
2020թ․ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ լրացվեց ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը, որով սահմանվեց, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
Պատերազմի առաջին օրերից կամավորագրված և ջոկատով Արցախ՝ առաջնագիծ մեկնած Գևորգ Ավետիսյանն այսօր դարձավ 30 տարեկան: Ջոկատի տղերքը մարտական գործողություններ իրականացնելուն զուգահեռ՝ դիրքերում անակնկալ են պատրաստել Գևորգի համար՝ տորթ, մոմ, շամպայն և «happy birthday»:
Նման բովանդակությամբ ծանուցումները խնդրում եմ ներկայացնել ԲԱՑԱՌԱՊԵՍ Հայաստանի ժուռնալիստների միության, «168 Ժամ» թերթի և 168.am-ի հասցեներով, ինչը և անում էիք նախկինում՝ ռազմական դրությամբ պայմանավորված հրապարակումների սահմանափակումների վերաբերյալ կառավարության որոշման կիրարկման առաջին օրերին։
Արցախի Հանրապետության սուբյեկտայնության հարցը մեզ համար նորություն չէ, սակայն այսօրվա իրողություններն ավելի են ընդգծում մեկ պարզ գերակայություն, որը գերակայություն է եղել մշտապես․ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, որևէ ապագա Ադրբեջանի կազմում չունի, չի ունեցել և չունի․ նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, իսկ դա չի լինելու։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հենց այս գեակայությունն է, որը հայկական կողմի համար համազգային նպատակն է։
Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ժամը 20:00-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի չորս անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցվել Գեղարքունիքի մարզում: Հայտարարությունների համաձայն՝ հակառակորդի առաջին ԱԹՍ-ն ՀՕՊ ստորաբաժանումները 20:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում էին խոցել: Երկրորդ և երրորդ ԱԹՍ-ները՝ համապատասխանաբար՝ 20:15-ի և 21:00-ի սահմաններում, խոցվել էին Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում, իսկ չորրորդ ԱԹՍ-ն խոցվել էր Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում:
Շուրջ 1 ամիս առաջ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ էր ուղղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին՝ իսրայելական զենքի վաճառքը:
Օրինակ, եթե ինչ-որ մեկն ունի կարծիք, որ (պայմանական եմ ասում) պատերազմից լավ էլ հնարավոր էր խուսափել, եթե գործող իշխանությունները վարեին ճիշտ արտաքին քաղաքականություն, չփչացնեին մեր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, ժամանակին բացահայտեին վտանգները և փորձեին չեզոքացնել դրանք, որ (պայմանական եմ ասում) պատերազմից լավ էլ հնարավոր էր խուսափել, եթե 8-9 ամիս առաջ չխախտվեր կողմերի ուժային հավասարակշռությունը՝ թուրքական բայրակթարների մատակարարմամբ, կարո՞ղ է այդ կարծիքը բարձրաձայնել, թե՞ արգելված է, թե՞ չի կարող, քանի որ դա այս պահին կվնասի մեր հիմնական ու միակ ազգային գործին՝ թշնամուն դիմադրելուն ու Մեր Հայրենիքը պաշտպանելուն։
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2021 թվականի բյուջեի նախագծում խնդրել է ներառել նոր 15 աշխատողի հաստիք, սակայն առաջարկն ամբողջությամբ մերժվել է»,- այսօր Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, թեև հասկանում է, որ, հավանաբար, մերժման պատճառը կապված է պատերազմական իրավիճակին, սակայն ավելացվող հաստիքներն անհրաժեշտ էին միջազգային մարմինների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքն ավելի ամրապնդելու համար։