Բաժիններ՝

«Այդ խոսակցությունը լուրջ չէ, դրա հավանականությունը մոտիկ է զրոյի». Արմեն Եղիազարյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այս տարի նախորդ տարվա համեմատ սպասվում է 10 տոկոս տնտեսական աճ։ Բացի այդ, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում ևս կա մեծ ակտիվություն։

168.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանն ասաց, որ դրա հավանականությունը շատ քիչ է։

«Ընդամենը նման բան չի կարող լինել, ինչ հիմնավորում կարող է լինել։ Եթե կորոնավիրուսը վերանա, տուրիզմը, առևտուրը վերականգնվի, հա, կարող է լինել։ Այսինքն՝ տնտեսական աճ գրանցելու համար նման բան պետք է տեղի ունենա, հիմա այդ բաները կպատահե՞ն։

Այդ խոսակցությունը լուրջ չէ, հիմա սա այդ մարդու կարծիքն է, նա այդպես է կարծում, դրա հավանականությունը մոտիկ է զրոյի»,- ասաց Արմեն Եղիազարյանը։

Դիտարկմանը՝ նման կարծիք շարքային քաղաքացին չէ հայտնում, այլ Էկոնոմիկայի նախարարը, Արմեն Եղիազարյանը նկատեց՝ բայց նա կարող է, չէ՞, օպտիմիստ լինել։

«Դե, նա օպտիմիստ տղա է, կարծում է, որ կյանքը լավ է, թող կարծի, ի՞նչ է եղել, մեկ է, իրենից այնքան քիչ բան է կախված, ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ կարող է 20 տոկոս էլ տնտեսական աճ լինել, տարբերությունը ո՞րն է։ Եթե իրենից կախված լիներ, մենք նրան կարող էինք հարցնել, թե՝ դու դրա համար ի՞նչ ես անելու, դա իրենից կախված չէ, ոչ իրենից, ոչ էլ իր նախարարությունից ու Հայաստանից։ Այո, որոշակի վերադասավորումների դեպքում կարող է նման բան լինել, միայն էկոնոմիկայի նախարարը չէ, որ այդպիսին է։ Ես այդ մարդուն չեմ ուզում նեղացնել, կարող է՝ լավ էլ մարդ է, չգիտեմ։ Այդուհանդերձ, եթե այսօրվա միտումները շարունակվեն, շատ քիչ հավանական է, որ առհասարակ աճ լինի, եթե փոխվի՝ կարող է լինել, քանի որ մենք չենք կարող դրա վրա ազդել։ Եթե անեն այնպես, որ մեր էկոնոմիկան էլի չսուզվի, դա կլինի իրենց կողմից ամենամեծ աշխատանքը»,- հավելեց Արմեն Եղիազարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս