Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ֆոնին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դիվանագիտական առաքելության աշխատակիցներին և նրանց ընտանիքներին կոչ է անում խուսափել «ոչ էական ճանապարհորդություններից» դեպի.
«Երեկվա` Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովման ողջունելի լուրից հետո տարածաշրջանում ռազմական հակամարտության վերսկսումը կործանարար է տեղի բնակչության համար: Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները: ՄԻացյալ Թագավորությունը ջանադրաբար աշխատում է` խթանելու երկխոսություն: Բռնության կիրառումը երբեք լուծում չէ»,- գրել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով, առաջին քայլը պետք է լինի այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի պրահյան համաձայնություններից, իսկ ժողովուրդը պիտի համախմբվի և սատար կանգնի Արցախին:
Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում մի գրառում էր կատարել իր արտասահմանյան գործընկերներից մեկի մասին:
«Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի Զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծություն, և նաև որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր, որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ»,- ֆեյսբուքյան էջից ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններին։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենբթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հրետակոծվող Ստեփանակերտը՝ այս պահին
Շուրջ 3 ժամ առաջ Ադրբեջանը շաբաթներ շարունակ տևող տեղեկատվական դիվերսիայից հետո լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի սահմանների ողջ երկայնով՝ հրետակոծելով անգամ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդեն կան զոհեր, վիրավոր երեխաներ, թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությունը:
Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել:
Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի անհրաժեշտություն կա։ Տեղեկությունը X-ի իր էջում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ագրեսիայի ալիքը գալիս է Հայաստանի ուղղությամբ` երկրի հյուսիսը հարավից կտրելու հեռանկարով։ Պատահական չէ օրերս ակտիվացած խոսույթը «Զանգեզուրյան միջանցքի» մասին, որը, ըստ Բաքվի ու Անկարայի, կարող է բացվել արդեն այս տարի։ Դրան է նպաստում նաև միջազգային իրավիճակը, այդ թվում` նոր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետությունը, ինչը մասին օրերս գրել էի։
Ադրբեջանի զինուժը հրետակոծում է Ստեփանակերտը
Միջազգային հանրությունն էլ,խաղաղապահներն էլ մեխի գլխի կարգավիճակում են։
Արցախի ՔԿ նախագահի խորհրդական Նանար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատերազմ է ճանապարհին եմ, չգիտեմ՝ կհասնե՞մ տուն, թե՞ ոչ ռմբակոծվում է Արցախը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «անցկացվող միջոցառումների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը
Գառնիկ Դավթյանին բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին
Ադրբեջանն առավոտվանից ակտիվ տեղեկատվական գրոհ է սկսել Արցախի նկատմամբ՝ մեկ մեղադրելով քաղաքացիական ավիացիայի վրա ՌԷՊ միջոցներով ազդելու, մեկ էլ՝ ահաբեկչություն իրականացնելու մեջ:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը խոսելով այս հարցերի մասին՝ նշեց՝ եթե հաշվի առնեն այն հանգամանքը, որ բավականին լավ հարաբերություններ են ձևավորվել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, հատկապես երկու երկրների ղեկավարների միջև, կարելի է ասել՝ ընկերական, այս պահի դրությամբ, որովհետև ռուս-թուրքական հարաբերություններում միշտ ելևէջներ եղել են, լավ ու վատ պահեր։
2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը:
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Նայում ես հետ ու տեսնում, թե որտեղից ուր ենք հասել` ՌԴ-ն, Կարմիր Խաչը նաև Ակնայով են բեռ մտցնում Արցախ:
Երևանի ավագանին, և հատկապես նրա ընտրած քաղաքապետը, լինելու է գուցե լեգալ, բայց հաստատ` ոչ լեգիտիմ: Նա բարոյական ու քաղաքական իրավունք չի ունենալու խոսել Երևանի ու երևանցիների անունից:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձեր էլեկտորատը հասկանում եմ, որ կարիք ունի հավելյալ բացատրելու, բայց էս կարգի բացահայտ թքա՞ծ ունեք օրենքի վրա:
168.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Նոր Նորքի թիվ 2\24 ընտրատեղամասում բացահայտ քարոզչություն և ուղղորդում է իրականացվում ՔՊ-ի թեկնածուի օգտին։ Հանձնաժողովի անդամը տեղամասում քվեաթերթիկների սեղանի վրա փակցրել է «քվեաթեթիկ 2» գրությամբ թուղթն ու ընտրություն էր անցկացնում։
«Չփախնողն Աշոտյանն է, կապիտուլյանտ։ Դու փախել ես ու դեռ փախնելու ես՝ փուռը տաս քո քպ-իստներին։ Կապրենք՝ կտեսնենք՝ ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալվեց։ Որ ճամփով եկել ես, նույն ճամփով էլ գնալու ես»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ թիվ 7/3 ընտրատեղամասում մասնացկեց Երևանի ավագանու ընտրություններին։ Նա տեղամաս էր եկել միայնակ՝ առանց ընտանիքի մյուս անդամների։
6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի հրամանին, փորձում էր բաց քվեարկել: Դեպքը արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ կատարել է քվեարկություն:
«Ականատես» դիտորդական առաքելության խումբը հրապարակել է քվեարկության նախապատրաստական փուլի (07:00 -08:00) դիտարկման արդյունքներ։ Ըստ այդմ, դիտարկված 30 տեղամասերում քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։
Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մենք Երևանի երիտասարդությանը շատ մեծ նվեր ենք պատրաստել. սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը: Այս մասին ՔՊ-ի հանրահավաքին ասաց Փաշինյանը;