«Մի ամբողջ հինավուրց ժողովրդի պատմություն կեղծողը հանգիստ կկեղծի սեփական կյանքի մի հատված, սակայն ողջ են այն մարդիկ, ում հետ կամ ում հսկողությամբ Նիկոլը նստել է»

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 5-րդ

«Փաշինյանը մտադիր է Ֆեյսբուքում մաս-մաս հրապարակել իր բանտային օրագիրը։ Իսկ Դուք բանտում օրագիր ունեի՞ք և պատրաստվո՞ւմ եք արդյոք այն հրապարակել»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

 «Ցանկացած օրագիր խիստ անձնական երևույթ է, խիստ ինտիմ։ Այն ամբողջությամբ հրապարակելու որոշումն էլ կարող է կայացվել կա՛մ հետմահու, կա՛մ որևէ շահի ակնկալիքով, կա՛մ, եթե այն իրոք ինչ-որ յուրահատուկ և ունիկալ արժեք կամ փորձ է պարունակում։

Ինչպես տեսնում ենք, այս մոտեցմամբ Նիկոլի դեպքում նման բան անելու ցանկությունը կարող է թելադրված լինել բացառապես շահադիտական նպատակով՝ ցանցային PR ակտիվության համար։ Չբացառեք նաև «բանտային օրագիր» բրենդի տակ թարմ և նոր գրած կոնտենտի հանրայնացում, նրա պարագայում դա խիստ հավանական է։

Մի ամբողջ հինավուրց ժողովրդի պատմություն կեղծողը հանգիստ կկեղծի սեփական կյանքի մի հատված, սակայն ողջ են այն մարդիկ, ում հետ կամ ում հսկողությամբ Նիկոլը նստել է։

Ինչ վերաբերում է իմ դեպքին, ապա իմ անազատությունը դեռևս շարունակվում է, և այդ ընթացքում ձեռք բերված տպավորությունները, փորձը, ապրումներն այլևս իմ կյանքի անբաղդատելի մասն են ոչ միայն անցյալը վերհիշելու, այլև ապագայում կերտելու առումով»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս