
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին

Ավելի քան կես դար նա բարիք է ստեղծում անտրտունջ աշխատանքով՝ նվիրված իր գործին ու հայրենիքին: Ռոզա Ծառուկյանի հարյուրավոր մրցանակներին ու մեդալներին ավելանում է ևս մեկը: Հայտնի են «Տարվա էտալոն» միջազգային մրցանակաբաշխության հաղթողների անունները:
Prestige Մեդիան Դուբայում համախմբել է Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր գործարարներին, բժիշկներին, մշակույթի ու արվեստի ոլորտի նվիրյալներին:
Մրցանակաբաշխությունը յուրահատուկ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և մեծարելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ ու նվիրումով նպաստում են հայրենիքի զարգացմանը:
Ռոզա Ծառուկյանը «Տարվա էտալոն» մրցանակը ստանում է աշխատանքային 60-ամյա անբասիր գործունեության, միջազգային ճանաչման բարձր հեղինակության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։