«Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում»։
«Եվ իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները պետք է ապահովվեն: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել այն բոլոր իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի այլ քաղաքացիներ»,- հավելել է Լավրովը:
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում ուսումնական գործընթացը նոյեմբերի 29-ից վերականգնվել է: Տնօրեն Անգին Արշակյանն ազատվել է աշխատանքից, իսկ գործադուլից հետո վերադարձել են նախկին դասախոսները:
«Այսպես ասեմ՝ հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այդ ծակած տուֆ քարը փոխարինվի մեկ այլ տուֆ քարով։ Այսինքն՝ այդ քարն ապամոնտաժվի ու տեղն ուրիշ քար դրվի։ Հարց է՝ եթե այդպես անեն, նույն երանգի քար կգտնվի՞, թե՞ ոչ։ Քարի հետ աշխատող մարդիկ լավ գիտեն, որ նույն քարը տարբեր երանգներ է ունենում, նույնիսկ նույն հանքից հանելու դեպքում մի կտորը կարող է մի երանգ ունենալ, մյուս կտորը՝ այլ»,- շեշտեց Տիգրան Գալստյանը։
Մայրաքաղաքի ծայրամասում, կոսմետիկ վերանորոգված, 1970-ական թթ. կահույքով մեկ կամ երկու սենյականոց բնակարանների գինը տատանվում է 150.000-180.000 դրամի սահմաններում, իսկ վերանորոգված բնակարանների գները սկսվում են 200.000-ից՝ հասնելով մինչև 500.000 դրամի: Սրան գումարվում է նաև դեպոզիտը, որը պահանջում է բնակարանատերերի մեծ մասը:
Հոկտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 117.5%, իսկ 2022թ. առաջին 10 ամիսներին` 114.5%: Մինչ պաշտոնական շրջանակները ոգևորությամբ հրապարակում են իրավիճակային տնտեսական աճի մասին փաստող այս հերթական ցուցանիշը, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձանագրում է, թե «տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո», մասնագետները շարունակում են արձանագրել՝ տնտեսության մեջ շոկը պահպանվում է:
«Ես չեմ հասկանում, Կառավարությունը ի՞նչ հիմքով է որոշել, որ սահմանամերձ գյուղում բնակվող անապահով ընտանիքի անչափահաս երեխու նպաստը կտրի»,- 168.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։
Այսօր ԶԼՄ-ների հրապարակումներում բավականին շատ հանդիպեցին «Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, բարկացավ նախարար Անահիտ Ավանեսյանի վրա ու դուռը շրխկացնելով՝ դուրս եկավ» գլխագրով հրապարակումներ:
«Մեզ ասում էին՝ սա է իրականությունը, պետք է հաշվի առնել այն»,- այս մասին օրերս ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում, որը գումարվել էր Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:
Մեր գործընկերները կարող է համարում են, որ խորհրդարանում պայքարն այլևս անիմաստ է. Արծվիկ Մինասյան
Վարորդներին հունվարից ԱՊՊԱ-ի վճարման կարգի փոփոխություն է սպասում։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ մրցակցությունը գներով է լինելու, և որպեսզի շատ հաճախորդ ունենա՝ պետք է ավելի հարմար գին առաջարկեն:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրմոլեկուլային միացությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանի փոխանցմամբ՝ երիտասարդ գիտնականներից շատերն ունեն հոդվածներ՝ ԲՈԿ-ի կողմից ընդունելի շտեմարանների արտասահմանյան ամսագրերում հոդվածներ:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը պատասխանելով վերը նշված հարցերին՝ նախ հիշատակեց Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները, ընդգծելով՝ երբ այս գարնան վերջերին Էրդողանը հայտարարել է ռազմական գործողություններ սկսելու մասին, դա միայն ժամանակի խնդիր էր։ Բացի այդ, Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո օդային ռմբակոծությունները Սիրիայի ու Իրաքի քրդաբնակ շրջաններում սպասելի էին, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր եղան։
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի հետ: Նա հունվարի 1-ից այլևս չի աշխատելու Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Դերասանուհին տևական ժամանակ բարձրաձայնում էր, որ իրեն դեր չեն տալիս խաղաղալու, և հիմա հենց այդ պատճառաբանությամբ հեռացնում են թատրոնից:
Ազգային ժողովի բուֆետի վերազինումը շարունակվում է: Օրերս այս «սուրբ առաքելության» համար նոր պայմանագրեր են կնքվել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի անձնական օգտագործման դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանն այսօր Թվիտերում հիմնավորել է, թե ինչու «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը պիտի շարունակել օգտագործել։
Երկար տարիներ փողոցային առևտրով զբաղվող և օրվա ապրուստն այդկերպ վաստակող քաղաքացիներն ահազանգում են, որ Փաշինյանի իշխանությունը փողոցային առևտրի դեմ պայքարին նոր թափ է տվել, և, որ տուգանքներն ու ապրանքների առգրավումն արդեն միակ պատասխանատվության ենթարկելու ձևը չէ։
2021 թվականի արտահերթ ընտրություններին ՔՊ գրասենյակում ընտրությունների արդյունքներին հետևած և վերջերս Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական նշանակված Արման Հակոբջանյանի ընտանիքին պատկանող «Կապավոր» ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով հերթական պայմանագիրն է կնքել Փաշինյանի Կառավարության հետ. այս անգամ պայմանագրի արժեքը կազմում է 1.2 միլիարդ դրամ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում երկրում առկա իրավիճակի շուրջ զրուցել ենք դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր՝ ժամը 22:45-ին, 168.am-ում:
Նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել էր։ Մարմնական լուրջ վնասվածքներ էր ստացել 1994 թվականին ծնված Մոլդովայի քաղաքացի Աբաբի Յակովը։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ Եռաբլուրում կարմիրբերետավորների բռնությունների գործով որևէ տեղաշարժ չկա, ավելին՝ ոստիկանությունն է դատարան դիմել՝ բերման ենթարկված ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնելու համար:
Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագծերի չստորագրումը, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի, կոնկրետ հետևանքներ չի ունենա:
Մխիթարյանների ընտանիքում ծնվել է 5-րդ երեխան՝ Էլինան։ Անունը պատահական չի ընտրված, հոր՝ Արմանի ցանկությունն էր։ Նպատակներ ու երազանքներ էլի ուներ Արմանը, նորածին դստերն ու կնոջն անձա՛մբ և առաջինը ծաղկեփնջով դիմավորեր ծննդատան մուտքի մոտ և տուն բերեր։ Ցավոք, 2022 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով այս և այլ շատ նպատակներ ու երազանքներ մնացին անկատար։
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Դու՛ք նույն կեղծ Նիկոլն եք, պարզապես հայտնվել եք այլ իրավիճակում: Պարզապես Նիկոլը օգտագործեց ձեզ և դուք դա չեք ցանկանում ընդունել: Ձեր տեսանկյունից ավելի լավ է քննադատել Սերժին, քան ընդունել, որ օգտագործված եք: Օգտագործված և դեն նետված, ինչպես դռան դիմացը դրվող welcome փալասը:
Եթե առաջարկված միջոցառումների ցանկը չի բխել Հայաստանի ազգային անվտանգության շահերից, ուրեմն, Փաշինյանը պիտի խոսեր հենց դրա մասին եւ մերժեր առաջարկված փաստաթուղթը ա՜յդ հիմնավորմամբ, հավաքական ջանքերի չկիրառման պատասխանատվությունը դնելով ՀԱՊԿ մյուս երկրների վրա։ Այդ դեպքում, քանի որ դա չի արվել, արդեն գործ ունենք Հայաստանի ազգային շահերը ոտնահարման գործում այլ երկրների հետ համագործակցելու եւ նրանց մեղքը թաքցնելու հանցավոր նպատակի հետ։
Նպաստառուները փոստային բաժանմունքում անակնկալի են եկել այն փաստից, որ իրենց անունը բացակայում է նպաստառուների ցուցակից։ Բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են էլ ավելի ծայրահեղ վիճակում, 3000 դրամի բարձրացման պատճառով նպաստառու ընտանիքներին զրկել են առնվազն 18000 ՀՀ դրամից, որը ծայրահեղ աղքատության պայմաններում, ձմռան շեմին անելանելի դրության մեջ է դրել 100-ավոր անապահով ընտանիքների։
Ի՞նչն է այդքան վրդովվեցրել Խաչատուր Սուքիասյանին. Մոռացել են, ինչպես են կուտակել իրենց հարստությունը