Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում

Յունիբանկը դարձել է WEALTH Navigator Awards 2024 մրցանակաբաշխության դափնեկիր: Բանկը հաղթող է ճանաչվել «Պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում» անվանակարգում:

WEALTH Navigator Awards մրցանակաբաշխությունը համախմբում է private banking-ի և wealth management-ի ոլորտի առաջատար ներկայացուցիչներին: Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը ստանալով մրցանակը՝ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և փորձագիտական հանրությանը Unibank Privé ծառայությունները բարձր գնահատելու համար:

«Նման հեղինակավոր մրցանակի շնորհումը կարևոր խթան է Unibank Privé-ի հետագա կատարելագործման համար: Մենք երախտապարտ ենք private banking-ի  զարգացման գործում ներդրված երկար տարիների մեր աշխատանքը գնահատելու համար։ Unibank Privé-ն իրենից ներկայացնում է ոչ միայն պրեմիում ծառայություններ և անհատական ներդրումային լուծումներ, այն մարմնավորում է մեր հաճախորդների և նրանց ընտանիքների հանդեպ անկեղծ հոգատարությունը: Հաճախորդների համար Յունիբանկը դարձել է վստահելի գործընկեր, իսկ Privé ստորաբաժանումը՝ կյանքն ավելի հարմարավետ դարձնող օգնական: Մենք ունենք բազմաթիվ հավակնոտ ծրագրեր, որոնք ուղղված են անհատականացված VIP ծառայության կատարելագործմանը, և WEALTH Navigator մրցանակը ոգեշնչում է մեր թիմին իրականացնելու այդ բոլոր ծրագրերը»,- ասաց Մեսրոպ Հակոբյանը։

Կարդացեք նաև

WEALTH Navigator Awards-ը Յունիբանկին շնորհվող առաջին հեղինակավոր մրցանակը չէ: Անցյալ տարի բանկը դարձել է Euromoney Global Private Banking Awards 2023-ի դափնեկիր՝ Best Domestic Private Bank in Armenia անվանակարգում։

Մասնագիտական հանրության գնահատականները հաստատվում են նաև հաճախորդների վստահությամբ։ 2024 թվականին Unibank Privé-ի կողմից կառավարվող ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են 52%-ով:

Յունիբանկի կողմից մատուցվող պրեմիում ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, քանի որ private banking և lifestyle-management  ծառայություններն օգնում են հաճախորդներին խնայել ժամանակը և արագ լուծել տարբեր խնդիրներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ այլ երկրներում:

Unibank Privé-ն առաջարկում է անհատական ներդրումային ռազմավարությունների և կապիտալի դիվերսիֆիկացման տարբերակների մշակում: Անձնական մենեջերը միշտ կապի մեջ է հաճախորդի հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել սպասարկման բոլոր փուլերում:

Ֆինանսական հարցերի լուծումը լրացվում է lifestyle-management ծառայություններով, որոնք ներառում են հյուրանոցների ամրագրում, օգնություն անշարժ գույքի գրանցման հարցում, ինչպես նաև բժշկական օգնության, կրթության և արտերկրում արձակուրդների կազմակերպում: Նույնիսկ, եթե հաճախորդին անհրաժեշտ է պատվիրել սեղան հայտնի ռեստորանում կամ օպերայի տոմս, Unibank Privé-ի կոնսիերժ ծառայությունը կհոգա այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս