Իսրայելը ձեռնամուխ է եղել Սիրիայում «դրուզական նախագծի» իրականացմանը

Ցանկալի պատրվակով ՑԱԽԱԼ-ը ձգտում է ընդլայնել օկուպացիայի գոտին հարևան երկրի հարավում

Դեկտեմբերի 17-ին արդեն ոչ միայն իսրայելական ՑԱԽԱԼ-ի բանակը բավական հեռու է շարժվել դեպի Սիրիայի խորքը ՄԱԿ-ի ստորաբաժանումների կողմից պահպանվող ապառազմականացված գոտու սահմաններից դուրս, այլև Նեթանյահուն մտել է հարևան պետության տարածք Հերմոն լեռան շրջանում: Ըստ ԶԼՄ-ների՝ «վարչապետը տեղում քննարկել է գրավյալ տարածքներում իսրայելական բանակի տեղակայման հարցը»: Ըստ բոլոր կանոնների՝ սա արդեն ագրեսիա է և ռազմական ինտերվենցիա մաքուր տեսքով։ Լիբանանում, համենայնդեպս, իր պատասխան գործողություններով Հըզբոլլահը նույնպես զայրացրել է իսրայելացիներին։ Իսկ այստեղ սիրիական կողմից նրանց ոչինչ չի սպառնում։

Ո՞ւմ օգտին են խաղացել ջիհադիստները Սիրիայում

Սակայն ողջ «առաջադեմ» համաշխարհային հանրությունը տարօրինակ կերպով լռում է և բացահայտորեն գլուխը թաքցնում ավազի մեջ Դամասկոսի նոր կառավարիչ Ջուլանին (Գոլանի), որը վերադարձել է իր բնական անվանը՝ Ահմեդ ալ-շարաա, ըստ երևույթին, որպեսզի Գոլանի բարձունքների մասին, որտեղից նա սերում է, նրան այլևս ոչինչ չհիշեցնի։ Կան շանսեր, որ հայրենակիցները ժամանակի ընթացքում նրան դեռ կհիշեն ներկայիս կապիտուլյանտ արձագանքը ՑԱԽԱԼ-ի ներխուժմանը և երկրի պաշտպանական ներուժի 80 տոկոսի ոչնչացմանը։ Իսրայելի ԱԳՆ-ն խոսում է Սիրիայի տարածքում իր զորքերի գտնվելու «ժամանակավոր, բայց հնարավոր երկարատև» բնույթի մասին։

Կարդացեք նաև

Իսկ Նեթանյահուն Հերմոնում հայտարարել է՝ Իսրայելն այնտեղ կմնա այնքան ժամանակ, «մինչև չգտնվի այլ լուծում»։ Իսկ որոնումները կարող են երկար տևել։ Զինվորականները և շատ քաղաքական գործիչներ անկեղծորեն խոստովանում են՝ Գոլանի և Հերմոն լեռան արևելյան մասից, որոնք թույլ են տալիս բազմամասնագիտական դիտարկումներ իրականացնել շուրջ տասնյակ կիլոմետրեր, նրանք երբեք չեն հեռանա: Նույնիսկ Իսրայելի տարածքի ավելացման հավանականություն կա նրա հետ սահմանին հարող սիրիական հողերի հաշվին, որոնք բնակեցված են դրուզներով, կամ, համենայն դեպս, այնտեղ նոր բուֆերային պետություն-լիմիտրոֆ ստեղծելու հնարավորություն, որն ամբողջությամբ անվտանգության ոլորտում կախված է վերջինից։

Այս նախագիծը նոր չէ։ Այն դեռևս 1967-ին «վեցօրյա պատերազմում» տարած հաղթանակից հետո ձևակերպել է Գոլդա Մեյրի առջև Իսրայելի վարչապետի պարտականությունները կատարող գեներալ Իգալ Ալոնը, ով կողմ էր արտահայտվել Մերձավոր Արևելքում անկախ դրուզական պետության ստեղծմանը՝ որպես Իսրայելի դաշնակից։ Եվ հենց հիմա, ըստ երևույթին, հասնում է պահը նշված նախագծի համար։

Դա վկայում է այն մասին, որ Գոլանի հյուսիս-արևելքում՝ Կունեյտրա նահանգում, ՑԱԽԱԼ-ը, ըստ էության, ամբողջությամբ գրավել է դրուզներով բնակեցված երկու հիմնական անկլավներից մեկը, որի կենտրոնը Հադեր ավանն է։ Այնտեղ արդեն ամենուր բուռն ցույցեր են տեղի ունենում՝ կոչ անելով Իսրայելին պաշտպանության տակ առնել տեղի բնակչությանը և ներառել նրան իր կազմում՝ իսրայելական կողմից բնակվող «դրուզ եղբայրների հետ վերամիավորվելու» համար։

ՑԱԽԱԼ-ի առաջխաղացումը Սիրիայում հնարավոր «դրուզական անջատման» գոտի

Նույնաբովանդակ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում՝ ինչպես Սիրիայի, այնպես էլ՝ Իսրայելի դրուզական համայնքների ղեկավարների և նրա պետական գործիչների ու զինվորականների հետ:

Այսպես, Իսրայելի դրուզների համայնքի ղեկավար շեյխ Մովաֆակ Տարիֆն առանձնազրույց է ունեցել ՑԱԽԱԼ-ի հետախուզության պետ գեներալ-մայոր Շլոմի Բինդերի հետ, իսկ հետո ուղևորվել տարածաշրջան՝ կոչ անելով արաբ հարևաններին լոյալ վերաբերվել դրուզների նկատմամբ իսրայելական ծրագրերին։ Նա, անշուշտ, բավականին հետաքրքրված է իր հոտի ընդլայնմամբ: Նույն բանակային հետախուզության պաշտոնաթող գնդապետ Անան Վահաբին քարոզում է Սիրիայի համադաշնեցման օգտին՝ Իրաքյան Քուրդիստանի օրինակով ինքնավար կանտոնների հիման վրա։ Իսրայելցի մեկ այլ հայտնի քաղաքական գործիչ՝ դրուզ Մունզեր Սաֆադին, հայտարարել է՝ «ՑԱԽԱԼ-ը շուտով կզբաղեցնի Կունեյտրան, որը կդառնա դրուզական պետության կենտրոնը»: The Jewish Press-ը գրում է

«Սիրիայի հարավում գտնվող Ջաբալ Էշ Շեյխ շրջանի դրուզների վեց գյուղերի խորհուրդը որոշել է թույլ չտալ իսլամիստական խմբավորումների գրոհայինների մուտքը և միանալ Գոլանի բարձունքներին, որոնք գրավել է Իսրայելը»:

Լեզվամշակութային առումով դրուզներին կարելի է վերագրել արաբական մեծ ազգին, բայց նրանց կրոնը, որը ծագել է միջնադարում, այնքան տարբերակիչ է, որ դրա կրողները համարվում են առանձին էթնո-կրոնական խումբ:

Այն սինկրետիկ է՝ պարունակելով բազմաթիվ կրոնական տարրեր՝ իսլամից և քրիստոնեությունից մինչև հինդուիզմ (նրանք հավատում են հոգիների վերաբնակեցմանը):

Դրուզների գլխավոր մարգարե Յոթորը (արաբերեն՝ Շուայբ, եբրայերեն՝ Իտրո)՝ Մովսեսի աներհայրը, թեև հիշատակվում է աստվածաշնչյան տեքստերում, բայց չափազանց հակիրճ։

Նրա մասին հիմնական լեգենդը հենց դրուզների հոգևոր ստեղծագործության պտուղն է։ Նրանք աշխատասեր են և մարտում դիմացկուն: Դարեր շարունակ թշնամանք և բռնություն են զգացել իսլամական ֆունդամենտալիստների կողմից, բայց կարողացել են պաշտպանել իրենց ինքնությունը:

Հատկապես նրանց անհանգստությունն է Սիրիայում ներկայիս իրավիճակը․ Իդլիբում, օրինակ, դրուզներին բռնի կերպով սուննիզմի են տեղափոխել, իր շահերի համար Իսրայելը փորձում է օգտագործել նրանց։

Ընդհանուր առմամբ, գնահատվում է, որ աշխարհում կա 1,5-2 միլիոն դրուզ: Ամենից շատ նրանք ապրում են հենց Սիրիայում (0,8-0,9 միլիոն), Լիբանանում (250-300 հազար) և Իսրայելում (150 հազար):

Դրուզների կայուն ավանդույթը, որը թույլ է տվել նրանց պահպանել իրենց պատմության մեջ, լիակատար հավատարմությունն է իրենց բնակության երկրներին:

Այսպիսով, Իսրայելի ներքին շրջաններում դրուզների հիմնական մասը Հայֆա քաղաքի և Կարմել լեռան շրջակայքում (100 հազար) գրեթե ամբողջությամբ, ի տարբերություն մնացած արաբների, ինտեգրված է նրա պետական կյանքին: Նրանք զորակոչվում են բանակ, հիմնականում հատուկ նշանակության ջոկատներ և ռազմական հետախուզություն, կարևոր պաշտոններ են զբաղեցնում գործադիր մարմիններում։ Միևնույն ժամանակ, դրուզները, որոնք ապրում էին 1973-ի պատերազմից հետո Իսրայելի կողմից բռնակցված Գոլանի բարձունքների արևմտյան մասում (30.000), մինչև վերջերս կտրականապես հրաժարվում էին ընդունել իրենց առաջարկած իսրայելական քաղաքացիությունը և պահպանում էին սիրիական անձնագրերը:

Այսպիսով, Իսրայելի «դրուզյան նախագիծն» ունի նաև ներքին հարթություն։ Երկրի ղեկավարությունն ակնկալում է, որ հանդես գալով որպես նրանց սիրիացի մերձավորների «պաշտպան» և «հենարան»՝ կկարողանա արևմտյան Գոլանում և սեփական երկրում հանգել դրուզների հնազանդության։ Նրանց կողմից տվյալ տարածքի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը որպես ավտոխտոն, ունի ոչ միայն խորհրդանշական նշանակություն, այլև, ըստ այդ ծրագրերի, թույլ կտա ամրապնդել նշված կարգավիճակը նաև համաշխարհային հանրության մեջ։ Մինչ այժմ, ի հեճուկս ՄԱԿ-ի բանաձևի, այն ճանաչվել է միայն ԱՄՆ-ի կողմից Դ.Թրամփի նախորդ մանդատի ժամանակ։ Նեթանյահուն արդեն հրամանագիր էստորագրել Գոլանում հրեա վերաբնակիչների կրկնապատկման ֆինանսավորման մասին՝ 20 հազարից հասնելով 40 հազարի։ Ենթադրվում է՝ հաշվի առնելով Գոլանի սարահարթի իդեալական կլիման, այնտեղ կարող է տեղավորվել մինչև 0,5 միլիոն մարդ։

Դրա հետ մեկտեղ՝ սիրիական դրուզների նկատմամբ իր «մեծապետական» ծրագրերում Իսրայելը կարող է բախվել նաև լուրջ խնդիրների։ Արաբական երկրների զարմանալի պասիվությունն այն ամենի նկատմամբ, ինչ նա անում է իր շուրջը, նույնպես ունի իր սահմանները։ Սիրիան դրսից պառակտելն ու կողոպտելը կարող է դրանցից մեկը լինել։ Ամեն դեպքում արաբներին համոզել լեգիտիմացնել այդ գործընթացը չափազանց դժվար կլինի։

Ազգություններն ու դավանանքները տարածաշրջանում

Մասնավորապես, իր «դրուզական նախագիծն» ունի նաև Իսրայելի ամենալոյալ հարևան Հորդանանը։ Այնտեղ նաև մտահոգված են Սիրիայում իսլամական ֆունդամենտալիստների հաստատմամբ և դրուզական տարածքներում տեսնում են սեփական բուֆերային գոտին և իրենց վերահսկողության տակ։ Եվ դրա համար Ամմանը լուրջ հիմքեր ունի։ Կունեյտրա նահանգում, որն արդեն մասամբ զբաղեցնում է ՑԱԽԱԼ-ը, ապրում է ընդամենը 50-80 հազար դրուզ, իսկ նրանց հիմնական մասը գտնվում է Սուվեյդա նահանգում (750-800 հազար), որը սահմանակից է Հորդանանին և Իսրայելից առանձնացված Դարաա նահանգին։ Այս երկու նահանգներում էլ Հորդանանի ներկայությունն ու տնտեսական կախվածությունը նրանից ավելի նկատելի են: «Երկնքում կռունկի հետևից ընկնելը» և Թագավոր Աբդալլահ II-ի հետ լուրջ վիճելը լուրջ երկընտրանք է Իսրայելի ղեկավարության համար: Թուրքիան նույնպես մեծ կասկածով է նայում իսրայելցիների կողմից խթանվող դրուզների սուվերենացման գործընթացին՝ դրանում նախադեպ տեսնելով քրդերի համապատասխան ակտիվության համար։ Եվ շատ լիբանանցի և սիրիացի դրուզներ բացասաբար են վերաբերվում սեփական պետության ստեղծման նախագծին՝ վախենալով վերածվել «Իսրայելի խամաճիկի»։

Փորձագետները մատնանշում են Իսրայելի համար Յիգալ Ալոնի նախագծի արագացման այլ բացասական հետևանքներ: Օրինակ, Թել Ավիվի համալսարանի պրոռեկտոր Էյալ Զիսերը գրում է․ «Ասադի ռեժիմի անկումն Իսրայելին կանգնեցրեց մարտահրավերի առաջ, որի նկատմամբ, կարծես, նա թույլ տվեց բոլոր «հնարավոր սխալները»՝ նկատի ունենալով Սիրիայում արմատական իսլամիստների իշխանության գալու բացահայտ կամ գաղտնի թողտվությունը։ Իսրայելը պետք է պաշտպանի իր շահերը, բայց միաժամանակ խուսափի սիրիական հակամարտության մեջ խորը ներգրավվելուց, ինչը միայն կբարդացնի նրա խնդիրը»,- կարծում է նա: Հնարավոր է նաև պաշտպանվել՝ առանց սիրիական Գոլանի խորքերը ներթափանցելու կամ անխնա հարվածներ հասցնելու «այն ամենին, ինչ շարժվում է» ամբողջ Սիրիայում: «Մենք չպետք է խրվենք սիրիական ճահճի մեջ՝ ձգտելով հասնել այն նպատակներին, որոնք արդեն վեր են մեր ուժերից»: Սակայն Իսրայելի ներկայիս կառավարությունում էյֆորիայի տրամադրությունները սթափ ձայնով ընդհատելն այնքան էլ հեշտ չէ։

ԴՄԻՏՐԻ ՄԻՆԻՆ

Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի

fondsk.ru

Տեսանյութեր

Լրահոս