Դե հիմա բարձրաձայն ասե՛ք. ռացիոնալիզմ և այսօրվա Հայաստան կամ Նիկոլ-վարչապետ… Խանդավառվելու բան գտա՞ք… Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 3

«Պարոն Աշոտյան, կարծեք թե շատ խանդավառված չեք Թրամփի գալիք նախագահությամբ։ Չէ՞ որ նա ազգային պահպանողական է»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Վաղուց դուրս եմ եկել արտաքին իրադարձություններով խանդավառվելու տարիքից, թեպետ Թրամփի հաղթանակը գաղափարական պայքարի հարթության մեջ զիլ հարված էր մարտնչող և դեհումանիզացնող նեոլիբերալիզմին։

Խնդրում եմ, սակայն, հաշվի առնել երկու հանգամանք։ Նախ, ազգային պահպանողականությունը որպես քաղաքական շարժում՝ այդքան ինստիտուցիոնալիզացված չէ, որքան տարբեր ճամբարներով դիրքավորված նեոլիբերալները (բուն լիբերալներ, կանաչներ, դեմոկրատներ, սոցիալիստների մեծ մասը, անգամ որոշ աջակենտրոններ)։

Եվ երկրորդը, ազգային պահպանողականների համար ուժերի ներդրման կիզակետը ոչ թե համաշխարհային ցանցն է, այլ իրենց իսկ երկրները, այստեղից բխում է նրանց արտահայտված ռացիոնալիզմը, այդ թվում՝ արտաքին ճակատում։

Դե հիմա բարձրաձայն ասեք. ռացիոնալիզմ և այսօրվա Հայաստան կամ Նիկոլ-վարչապետ…Խանդավառվելու բան գտա՞ք…»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս