Արցախն այնքան զենք ուներ, որ Ալիեւը 2 ամիս զարմացած հայտարարում էր, թե որտեղի՞ց հայերին այսքան զենք։
Կա փաստ՝ ՀՀ իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, վերընտրվելով 2021 թվական խորհրդարանական ընտրություններում, հանդես է եկել ծրագրով՝ ըստ որի պաշտպանելու էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ամիսներ անց իշխանությունը հրաժարվել է իր և՛ նախընտրական, և՛ կառավարության ծրագրից, որդեգրել՝ «նշաձողի իջեցման» վտանգավոր քաղաքականություն։
Համաձայն եմ, որ Ադրբեջանի դաշնակիցների, առաջին հերթին Իսրայելի ցածր ներգրավվածությունը նվազեցնում է նրա օպերատիվ հնարավորությունները, սակայն, ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տնտեսական ճգնաժամը նրան հետ էր պահում Իրանի, Սիրիայի տարածքում «գործողություններ» իրականացնելուց և Ադրբեջանին կանոնավոր աջակցություն ցուցաբերելուց։
«Այստեղից է սկսվել 1988 թվականի շարժումը: Մայր բուհը տարիներ շարունակ պահել է իր դերը հասարակության կյանքում: Պատերազմից հետո էլ իր շուրջն է համախմբել ուսանողներին, նորից հուսադրել է Արցախ ունենալու գաղափարով: Այնպես որ՝ ԱրՊՀ-ի գոյությունը կարևոր է և՛ որպես Արցախի լինելիությունը խորհրդանշող պետական ինստիտուտ, և՛ որպես անգնահատելի խորհրդանիշ: Այն փակելն անթույլատրելի է»,- պնդեց Նարե Սիմոնյանը՝ այս համատեքստում պատահական չհամարելով փաստը, որ այս իշխանություններն ամեն կերպ մերժում են Արցախի պետական համալսարանի գոյության գաղափարը:
Ակնհայտ է, որ Արցախի լուծարման հրամանագիրը դարձել է հակասական կռվախնձոր՝ նույն ուժերը մի կողմից անխնա քննադատում են, ընդգծելով, թե ընդունակ չեղավ ելք գտնել, մյուս կողմից՝ թե բա հանկարծ չշոշափեք այն չեղարկելու հարցը, թե չէ ադրբեջանը նոր աղետներ կբերի։
Հոկտեմբերի 9-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հարցադրումներով.
Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից, որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, ինչպես նաև Արցախի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցերը, անկասկած, դառնալու են քաղաքական առաջիկա զարգացումների հիմնական թեմաները։ Որքան էլ ՀՀ կառավարությունը փորձի հանրային ուշադրություն շեղել կարևոր խնդիրներներից և այդ քողի ներքո «բաժանիր, որ տիրես» սկզբունքով իշխանություն պահել, այնուամենայնիվ Արցախի ձայնը հնարավորչ չի լինելու խլացնել և դեռ ավելին՝ ուշ թե շուտ հայ ժողովուրդը կանգնելու է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև։
Բաբայան Սամոն ու Փաշինյան Նիկոլը ձեզ դրդում են արկածախնդրության: Մի արեք: Մեկին պետք է «վլաստը», մյուսին` պառակտումը: Ինձ ցավ ա պատճառում, որ էս վիճակում նրանք ձեր հույզերի վրա խաղալով կարողանում են ձեզ պառակտել: Մի հավատացեք սրիկաներին…»։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չէ ու ինքը պետք է հրաժարական տա ու հեռանա:
Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն, նշանակում իրենից հեռու մեղավորներ, ձեռքերը լվանում պատասխանատվությունից ու նորանոր պառակտումներ մտցնում հանրության, այս անգամ նաև՝ արցախահայության մեջ։
«Այն, ինչ դուք հիմա անում եք Հայաստանում Արցախի ներկայացուցչության առաջ, անընդունելի է: Դուք օգնում եք Հայաստանի իշխանություն կոչվող խմբակին` մաքրել Արցախի հանդեպ գործած իրենց աններելի մեղքերը:
Օրեր առաջ լույս է տեսել լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ամառը գույն ունի» ֆոտոէսսե գիրքը:
168.am-ի հետ Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը խոսելով Արցախի նախկին պաշտոնյաների գերեվարման մասին, ասաց, որ հեռուն չնայող մարդիկ հաճախ են նրանց քննադատում, թե ինչո՞ւ ավելի վաղ չեն հեռացել, որովհետև նրանք չէին կարող թողնել ժողովրդին ու հեռանալ։
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը որակում է իբրև Հայաստանում Թուրքիայի և Արևմուտքի դեսպանի ելույթ:
Ալիևը ճանաչե՞ց 29.800 քկմ -ն. տարածաշրջանի ապաշրջափակում և կայունություն՝ սա ևս հեքիաթների ժանրից է
Է՛ս ա եվրոփարիսեցիների հոտնկայս ծափահարություններին արժանացած «ժողովրդավարությունը»։
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 4 անձինք, որոնք տարածքից դուրս գալու ցանկություն են հայտնել։
Արցախը հայաթափվել է, Բաքվի բանտերը լցված են հայ գերիներով, Հայաստանի 160 քառակուսի կմ տարածք օկուպացված է, Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են նոր էսկալացիայով, իսկ սրանք կառավարության նիստին քննարկում են պաշտոնյան 60.000 դրամից ավելի արժեցող նվեր ստացած գինին խմի՞, թե՞ հանձնի պետգույքի կառավարման վարչություն։
Այս պարզ իրողությունները գնահատելու ու դրանք կանխելու փոխարեն, մեր հանրային տիրույթը զբաղված է քննարկելու, թե որ հարթակում ստորագրվի այդ երևակայական թուղթը, որոշ սուտի արևմտամետներ էլ հեքիաթներ են պատմում մարդկանց, թե իբրև Մեհրիբան Ալիևան շուտով կհայտնվի պատժամիջոցների տակ: Եվ կրկին, մինչ մեզ զբաղված են պահում անիմաստ օրակարգերով, տարբեր տեղերում Ադրբեջանն աշխատում է մեր դեմ նոր, վտանգավոր կոնսեսուսներ ձևավորելու ուղղությամբ:
Կիրակի օրը «Հայաստան» հիմնադրամի ճաշկերույթ-դրամահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպին հայաստանյան իշխանական ու մերձիշխանական տարբեր շրջանակներ արձագանքեցին՝ հպարտորեն տարածելով Կանադայում ՀՀ դեսպան նշանակված Անահիտ Հարությունյանի ելույթը միայն: Նա Հայ Կենտրոն իր մուտքն արգելող երիտասարդ ՀՅԴ-ականներին նախ հորդորել էր գնալ Հայաստան, համալրել մեր հայկական բանակի շարքերը, ապա շեշտել, թե՝ ՀՀ-ն ընտրել է այս իշխանությանը:
Առաջին նկարում Սիրիայի Հալեպ քաղաքն է՝ 2011 պատերազմից առաջ և հետո։
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը գնահատում է անպատասխանատու և սադրիչ։ Պաշտոնյան այս առումով հատկապես մատնանշել է ելույթի այն մասը, որ վերաբերում է Ռուսաստանին և ռուս-հայկական հարաբերություններին:
«Արևելյան Երուսաղեմում սուգ է հայտարարվել, արաբական Երուսաղեմի բոլոր արաբներն արդեն գործադուլ են հայտարարել, բոլոր խանութները փակ են։ Ամեն կողմում բողոքի ակցիաներ են, Գազայի հատվածում մարտերը սկսվելուց մեկ օր հետո արաբական Երուսաղեմում, այսինքն՝ արաբական թաղամասերում ցույցեր են, թեպետ սրա մասին շատ չի խոսվում, արաբական պաղեստինյան ինքնավար մարզի շրջաններում էլ ցույցեր են, տեղեկություններ կան, որ զինյալ խմբերը զինվորների հետ միասին պարբերաբար կռվում են։
«Առանց երկար մտածելու՝ հանձնեցին Բերձորը, դրա հետ միասին՝ նաև միակ ցամաքային ճանապարհը։ Սա Հայաստանի, որոշ առումով՝ նաև Արցախի իշխանությունների անտրամաբանական ու անհասկանալի քայլերի արդյունքն է։ Իզուր չէր, որ քարոզչություն էր իրականացվում, թե Ռուսաստանը մտել է Արցախ ու դուրս չի գալու, այդպես էին անում, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը թողնեին Ռուսաստանի վրա։
Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Անի Հովսեփյանը 168.am-ին հայտնեց, որ այս անգամ էլ իրենց ընտանիքը կանգնած է իր տատիկի կենսաթոշակը ստանալու խնդրի առջև:
Հետաքրքիր է, այս ամենից հետո ի՞նչ են զգում ՀՀ ԶՈւ ծառայող մեր հայրենակիցները, երկրապահ կամավորները, բիզնեսով զբաղվող «հայրենասերները», ԱԺ ՔՊ մեծամասնության պատգամավորները, կարմիր ու սև բերետավորները, քաղաքական պատվեր կատարող քննիչներն ու դատավորները` հպարտությու՞ն, թե՞…»
Ըստ նրա՝ աստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասել՝ գումարը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել, բայց չի հրաժարվել․ պատրաստ է այստեղ երգել, միայն թե ազատ օրեր ունենա։
Բաքվի դատարանում մեղադրող դատախազը հրապարակել է այն հայերի անունները, ովքեր, ըստ Ադրբեջանի «հանցակից» են Վագիֆ Խաչատրյանի հետ։
Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։