Նախագիծը մեկնարկը կտրվի մայիսի 30-ին՝ ԳԱԿ պատկերասրահում վրացի արվեստագետ Գիորգի Միսաուրիի աշխատանքների անհատական ցուցահանդեսով։
Ամփոփվեցին Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ 1-ին մրցանակի արժանացավ Իվան Բուշուևի (Ռուսաստան)հեղինակած ստեղծագործությունը, 2-րդ տեղը գրավեց Արսեն Բաբաջանյանը (Հայաստան-Գերմանիա), 3-րդ մրցանակը ստացավ Վարդան Հարությունյանը (Հայաստան)։ «Կողբ» հիմնադրամի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ալինա Պոդզորովային (Ռուսաստան)։
«Սա իմ խղճի թելադրանքն էր։ Մի անգամ երազիս Ազնավուրին տեսա՝ մահվանից հետո, նա ինձ մի քանի խորհուրդ տվեց՝ սովորիր, սովորիր, սովորիր, դա իր կարգախոսն էր, որը, ի դեպ, Էդիթ Պիաֆից էր սովորել, մի խոսքով՝ լավ խորհուրդներ տվեց, ու խիղճս տանջում էր՝ պետք է անեի նման համերգ»։
2022 թվականից Երևանում մշակութային մի շարք օջախների վերանորոգման ծրագիրը մեկնարկեց և, ինչպես նշվում էր ծրագրում, խնդիրներից մեկը հուշարձանների վերականգնումն է, հուշարձան-շենքերի պահպանումը: Թանգարանները, թատրոնները, կամուրջները ևս ընդգրկված էին այդ ծրագրում:
Թավջութակահարի երևանյան համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տասնինը տարի շարունակ Խաչատրյանի անվան մրցույթը Հայաստան է բերում տաղանդավոր երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից, նրանց համախմբում մեծանուն կոմպոզիտորի անվան ու երաժշտության շուրջ՝ հանրահռչակելով թե՛ Արամ Խաչատրյանին, թե՛ հայ մշակույթը:
Հունիսի 1-6-ը համերգային շրջագայությամբ Հայաստանում է լինելու Ամերիկյան Black Alley բենդը, որի այցը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» (American Music Abroad) ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Կառավարության մայիսի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելուն:
Առաջնախաղերը տեղի կունենան հունիսի 6-ին և 24-ին:
«Մի անգամ դպրոցում» կատակերգությունը, որը պատմում է ընկերության, նվիրումի, հանուն արդարության պայքարի մասին, հաղթել է «Բյուրեղապակյա փոկ» (Хрустальный нерпенок) մանկապատանեկան և ընտանեկան կինոյի միջազգային կինոփառատոնի «Միջազգային մրցույթում լավագույն սցենար» անվանակարգում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատել են ֆիլմի ստեղծման վրա: «Որպեսզի սցենարը նման մրցանակի արժանանար, […]
Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ընդգծեց՝ քոլեջի 700 սաներն ու 200 աշխատակիցները կարող են փաստել, որ այն օրվանից, երբ քոլեջը սկսեց կրել Շառլ Ազնավուրի անունը, այն վերելքներ է ապրում:
Տեղի է ունեցել հանդիպում Ասիա-խաղաղօվկիանոսյան մրցանակաբաշխության ներկայացուցիչ Շիրի Ռամաժի հետ։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի «Մուկօպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացմամբ մասնակցել է Հունգարիայում կայացած միջազգային թատերական 10-րդ օլիմպիադային:
Խաչատրյանական ստուգատեսը տեղի կունենա երեք փուլով։ Հունիսի 7-ին և 8-ին 22 մասնակիցները ելույթ կունենան մրցույթի առաջին փուլում։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի մայիսի 18-ի միաձայն որոշմամբ՝ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։
«Սաղմոսներն ու շարականները քաղցրացնում են ժողովրդի լսողությունը, որպեսզի նրանց մտքերից մաքրվեն մարմնական հոգսերը, և երգերով միանան Աստծու հետ» (Հովհաննես Արճիշեցի):
Դիրիժոր Վահե Բեգոյանը պատահական չէր համարել Հանրային հեռուստաընկերության եթերից Կոմիտասի վերաբերյալ Սուպեր Սաքոյի հնչեցրած միտքը, թե մուղամը հայկական է եղել, իսկ Կոմիտասը ջնջել է քառորդ նոտաները: Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Սա սերմ է, որ նետվեց, և հետևողականորեն ու խնամքով աճեցվելու է, և ինչպես Շուշիում մուղամի փառատոնի հրավերը դարձավ իրական, ու բոլորը շատ արագ հաշտվեցին դրա հետ, էդպես էլ Երևանում մուղամը կդառնա իրական ու նորմալ, պարզապես, ինչպես որ Շուշիում մուղամը կա, բայց մենք էլ չկանք, էդպես էլ Երևանում մուղամը կլինի, իսկ մենք` ոչ…»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին ես հանձն եմ առնում աշխատել խոչընդոտները հաղթահարելու և յուրաքանչյուր երեխայի համար զարգանալու հավասար ու հասանելի պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Այդ նպատակով Հայաստանում և արտերկրում նախապատրաստվում ու իրականացվում են հոբելյանական միջոցառումներ:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Բրիտանական Կոլումբիայի հայկական մշակութային միության աջակցությամբ։
Տուն-թանգարանն արդեն շենքի բարեկարգման, ցուցադրության փոփոխության առաջարկներով է ներկայացել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ:
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում: Թանգարանները, որպես հեղինակավոր հաստատություններ և առանցքային հանգույցներ համընդհանուր սոցիալական կառուցվածքում, բացառիկ դերակատարում ունեն՝ խթանելու դրական փոփոխությունները և նպաստելու կայուն զարգացման նպատակներին:
Վերանորագման պատճառով թանգարանը փակ է, սակայն այն միջոցառումները կկազմակերպի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում։
2023-ին լրանում են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հիմնադրման 55, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հիմնադրման 45 և 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի 105-ամյակները, ինչի կապակցությամբ մի շարք հետաքրքիր միջոցառումներ են նախատեսվում:
Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանում մայիսի 18-ին ժամը 11:00-ին «Թանգարանային արժեքների պահպանման խնդիրը աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն կլինի:
Այցելուների համար 11:00-24:00-ն բաց կլինեն մշտական ցուցադրությունն ու «Դարից երկար. Արշակ Չոպանյան-Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը:
Նշենք նաև, որ ցուցահանդեսը նախատեսվում է բացել Վանաձոր և Գյումրի քաղաքներում ևս։
Հաշվի առնելով վերջին օրերին Կոմիտաս Վարդապետի գործունեության ու ժառանգության վերաբերյալ հնչեցված ոչ մասնագիտական և իրականության հետ աղերս չունեցող մտքերի հանրային լայն արձագանքը, Կոմիտասի թանգարան – ինստիտուտը վերստին ցանկանում է անդրադառնալ Վարդապետի գործունեությանն ու ժառանգությանն առնչվող` վերջին շրջանում անհարկի քննարկման առարկա դարձած որոշակի դրվագներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Կոմիտասի թանգարան – ինստիտուտը՝ անդրադառնալով Հանրային հեռուստընկերության եթերում ռեպեր Սուպեր Սաքոյի խոսքերին։
Հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի մասին բամբասանքի մակարդակով արտահայտությունների և հաղորդման ընթացքում հնչած այլ ձևակերպումների շուրջ 168.am-ը զրուցել է Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Լիլիթ Մարտիրոսյանի հետ: