Ներկայացումը բաղկացած է 7 պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն առանձին պատմություն է մարդկային ճակատագրերի, սիրո, դավաճանության, սպասման, ծնողական սիրո ու կորստի, հույսի ու նրա բացակայության մասին։
Ենթադրվում է, որ այս իրերը գողացվել են վերջին ամիսների ընթացքում։
Թանգարանում կայացած հանդիպման ընթացքում ցուցադրվեց Արթուր Կարապետյանին նվիրված վավերագրական ֆիլմ, իսկ որպես շնորհակալություն թանգարանը լեռնագնացին հանձնեց Շիրազի անտիպ էջերը:
2024 թվականին աշխարհը հնարավորություն կունենա վայելելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։
Փետրվարի 7-ից 12-ը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում ցուցադրված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին (1er Prix du Public)։
Իսպանիա, ութսունամյա պատերազմի ժամանակաշրջան։ Հերոսներ, որոնք երազում են շահավետ ամուսնության, սիրո և վայելքների մասին:
Նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում:
Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ):
Համերգային երեկոն տեղի կունենա փետրվարի 19-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Առաջիկայում ցուցադրվելու է Բուլղարիայում, Ուկրաինայում և այլուր:
Երևանի կամերային թատրոնը հայ հանդիսատեսի դատին հանձնեց «Fe-Show»՝ «Ֆերում շոու» ներկայացումը, և խոստացան ամբողջ փետրվար ամսվա ընթացքում «ցնցել» հանդիսատեսին 1930-ականների երաժշտությամբ, երգով ու պարով, հումորով, սիրով ու բարձր տրամադրությամբ։ Մի խոսքով, ստեղծել 30-ականների մթնոլորտը, բայց նոր մոտեցմամբ՝ «Fe-Show» ոչ սովորական ներկայացումը ոչ թե թատրոնի դահլիճում էր բեմադրվել, այլ թատրոնի պատկերասրահում։
2023 թվականը նշանավորվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակով, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Միացյալ Թագավորությունում փետրվարի 13-ից 24-ը սպասվող իր հյուրախաղերը նվիրում է մեծ կոմպոզիտորի հոբելյանին՝ նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակման նպատակով։
Բրյուսելի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում փետրվարի 19-ին տեղի կունենա Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։
Երիտասարդ օպերային երգիչ Հովհաննես Կարապետյանն արժանացել է Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայի «Պավարոտի» 1-ին մրցանակին։
Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 42 հազար 21 դրամ՝ ամսական կտրվածքով, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել էր 38 հազար 687 դրամ:
Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում իտալական Sudestival փառատոնին ցուցադրվում են ռեժիսորներ Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի», Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը», Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ», Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին», Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ», Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմերը:
168.am-ի հետ զրույցում Մարիանան նախ պատմեց, որ թատրոնում, բացի կադրային խնդիրներից, ներկա պայմաններում պետք է աշխատեն սեղմ ծրագրերով։ Սակայն այս ամենը չի խանգարել, որ Ամանորին երեխաների համար բեմադրեն ներկայացում և բոլոր փոքրիկներին նվերներ բաժանեն։ Ներկայացումից հետո երեխաներին նվերներ բաժանելու ավանդույթը Մարիանան սկսել է 2020 թվականի պատերազմից հետո: Իսկ դա հետաքրքիր նախապատմություն ունի՝ պատերազմում զոհված ընկերը 2019 թվականի Ամանորին՝ երեխաների համար, իսկ 2020 թվականի գարնանը՝ կանանց տոնին նվերներ է բաժանել, Մարիանան էլ որոշել է ավանդույթը շարունակել։
Դրոշմակնիքներն ընդհանուր առմամբ պարունակում են 1035 ունիկալ պատկերներ (կատալոգը հրապարակվել է 2008թ․ Ժ․ Խաչատրյանի ու Օ․ Նևերովի գրքում՝ սև-սպիտակ լուսանկաների տեսքով)։ Արխիվն ընդգրկում է քաղաքի կազմնավորման սկզբից մինչև Կորբուլոնի արշավանքն ընկած ժամանակահատվածը (մ․թ․ա․ 180թ – մ․թ․ 59թ․)։
«Պրոֆ Արտ» պարային մանկապատանեկան ստուդիայի սաներն այս օրերին Միացյալ Նահանգներում են՝ ներկայացնելու հայկական ազգային երգն ու պարը: Մշակութային փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում գտնվող այս խումբը, սակայն, մշակութային իր առաքելության հետ մեկտեղ՝ օտար հանդիսատեսին պատմում է Հայաստանի, Հայոց ցեղասպանության ու 50 օրից ավելի շրջափակված Արցախի մասին:
Արցախի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում վերսկսվել են ստուգարքները
Նարե Մարկոսյանն ու Գոռ Սարգսյանն արժանացել են առաջին աստիճանի դափնեկրի կոչման:
Ժողովածուն ընդգրկում է «Արիա-Վոկալիզ»-ը և տարբեր տարիներին հայերեն, ռուսերեն լեզուներով գրված ամենահայտնի 27 երգերը։
Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում սպասվում է նաև միջազգային փառատոններին ակտիվ մասնակցություն: Աշխատանքներ են նախատեսված նաև թատրոնի վերազինման ուղղությամբ:
Եգիպտական մեծ թանգարանը գտնվում է Գիզայի սարահարթի Մեծ բուրգերից ոչ հեռու: Զբոսաշրջիկներին GEM գրավելու համար մոտակայքում նույնիսկ կառուցվել է «Սֆինքս» օդանավակայանը:
«Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» կինոարտադրության հեղինակավոր հարթակին մասնակցությունը միտված է կինոկենտրոնի միջազգային կապերի և գործունեության ամրապնդմանը, ինչն էլ կնպաստի հայկական կինոժառանգության, դասական և ժամանակակից ֆիլմերի տարածմանն ու հանրայնացմանը։
Ախթալայի վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք որմնանկարների հարցով դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մեր հարցին ի պատասխան՝ վանահայրն ասաց, որ դեռ չեն դիմել, սակայն պատրաստվում են:
Ես բավականին անկեղծ եմ, ուղղամիտ ու միամիտ այնքան, որ եթե մի օր գայթակղվեմ ու խղճիս կամ ազգիս դեմ մեղանչեմ, չկասկածեք.
Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի:
Փետրվարի 20-25-ը ԱՄԷ-ում կայանալու է թատերական միջազգային կոնգրեսը, որտեղ ներկա են լինելու բազմաթիվ երկրների թատերական փառատոնների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը ևս մասնակցելու է՝ միջազգային կապերն ընդլայնելու նպատակով: