Ի՞նչ է գույնը, ի՞նչ ազդեցություն ունի այն մեզ վրա, մե՞նք ենք ընտրում գույները, թե՞ գտնվում ենք դրանց ազդեցության տակ։
Հունիսի 26-ին և 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում արտիստների երգերը կներկայացնեն իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, տրոմբոնահար Մասսիմո Մորգանտին և Կամերային նվագախումբը, գործիքավորումը՝ Մասսիմո Մորգանտիի։
Ռուսական «Ну ка, все вместе!» և «Ну-ка, все вместе! Битва сезонов» մրցույթներից հայտնի դարձած հայազգի երգչուհի Արփի Աբգարյանը, որին հաջողվեց երկու անգամ ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնեցնել, մեծացել է հայկական ավանդական ընտանիքում, որտեղ նրան արգելել են բեմ դուրս գալ: Արփիի ծնողներն Ախալցխայից են, Արփին մեծացել է Սոչիում և հիմա երաժշտական գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում:
Հունիսի 30-ին Էդգար Էլբակյան կրտսերի 40-ամյակն է։ Հավերժ 18-ամյա Էդգարի ստեղծագործությունների մի մասը մայրը՝ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը, և քույրը՝ ռեժիսոր, դերասանուհի Լիլի Էլբակյանը, ամփոփել են մեկ ներկայացման մեջ՝ «Գծից այն կողմ»։ Լուսավոր ու սիրով լեցուն այս ներկայացումը ճիշտ այնպիսին է, ինչպիսին Էդգար Էլբակյանն էր՝ հավերժ երազող, ստեղծագործող, ընկերասեր և ուժեղ։
Վերանորոգումից հետո Ռուսական արվեստի թանգարանը հունիսի 16-ից իր հյուրընկալ դռներն է բացել այցելուների առաջ նորացված մշտական ցուցադրությամբ։
Ըստ հնագետների՝ Նորդլինգենյան թուրը դժվար թե օգտագործվեր մարտերի ժամանակ, սակայն դրա տերը ակնհայտորեն կրում էր այն որպես մարտական զենք, և ոչ որպես զարդարանք:
2023թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-175-Ա հրամանագրով՝ Սահակյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Ասել է թե՝ Սահակյանը իրավապահ համակարգի եւ քաղաքական իշխանության սրտի որոշումների համար խրախուսվեց:
Անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ, որը լրանում է 2023-ի հունիսի 16-ին, Երևանի մանկական այգում տեղադրվեց նրա հեղինակած «Սուրբ լինի անունը քո» քանդակը:
Բեմադրիչ Գոռ Մարգարյանն առհասարակ ներկայացման գաղափարախոսությունից, ուղերձներից քիչ է խոսում։
Հանրահայտ թավջութակահար Հաուզերի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 9-16-ը, հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոններից:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել հունիսի 14-ին կայացած ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպմանը, որը տեղի է ունեցել «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո։
Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը ժյուրիի որոշմամբ շնորհվել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին։ Այդ մասին հայտարարվել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից,
«Ну ка все вместе» նախագծից հայտնի երգչուհի Արփի Աբգարյանի հետ 168TV-ի բացառիկ զրույցը կարող եք դիտել այս կիրակի՝ ժամը 21:00-ին:
Հայկական ջազի աստղերը երևանյան հանդիսատեսին են ներկայացրել հայ, ռուս և այլ երկրների կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները՝ Ռուսաստանի օրվան նվիրված երաժշտական երեկոյի ընթացքում:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայկ Պետրոսյանը կներկայացնեն ինքնատիպ համերգային երեկո՝ JAZZNAVOUR խորագրով:
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Ե՛վ Ղազարյանը, և՛ Մխիթարյանը մշակութային այս կենտրոնների տնօրեն են նշանակվել 5 տարի ժամկետով։
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ hունիսի 6, 7, 8-ին ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ներկայացրել է կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները:
Միջոցառման ընթացքում համայնքը ներկայացնող պատանիների մեկն ասմունքել է Շահպարոնյանի՝ գերմաներեն թարգմանված բանաստեղծություններից մեկը։
Դպրոցներին շնորհավորել ու պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի «Մանուկյան» արվեստի կենտրոնում (AGBU Manoukian Performance Art Center)։ Պրեմիերային ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները։
Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ մի շարք մշակութային կառույցներ հանդես կգան բազմաժանր միջոցառումներով:
Համերգային ծրագրերի ընթացքում ներկայացվելու են Ազատ Ղարիբյանի պարային բեմադրությունները:
Թատրոնից 168.am-ին տեղեկացրեցին, որ «Ծովահենների հեքիաթը», «Անասնաֆերմա», «Դեպի Վերջ» ներկայացումների տեղերն արդեն սպառվել են, իսկ մյուս ներկայացումների համար մնացել են շատ քիչ տեղեր:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փոքրիկների տոնը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կշնորհավորի Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» գունեղ, պայծառ ու լուսավոր օպերային ներկայացման առաջնախաղով, որը տեղի կունենա հունիսի 1-ին:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՇԻՆՅԱՆԻ (1923-2004) ծննդյան 100-ամյակին:
Նախագիծը մեկնարկը կտրվի մայիսի 30-ին՝ ԳԱԿ պատկերասրահում վրացի արվեստագետ Գիորգի Միսաուրիի աշխատանքների անհատական ցուցահանդեսով։
Ամփոփվեցին Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ 1-ին մրցանակի արժանացավ Իվան Բուշուևի (Ռուսաստան)հեղինակած ստեղծագործությունը, 2-րդ տեղը գրավեց Արսեն Բաբաջանյանը (Հայաստան-Գերմանիա), 3-րդ մրցանակը ստացավ Վարդան Հարությունյանը (Հայաստան)։ «Կողբ» հիմնադրամի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ալինա Պոդզորովային (Ռուսաստան)։
«Սա իմ խղճի թելադրանքն էր։ Մի անգամ երազիս Ազնավուրին տեսա՝ մահվանից հետո, նա ինձ մի քանի խորհուրդ տվեց՝ սովորիր, սովորիր, սովորիր, դա իր կարգախոսն էր, որը, ի դեպ, Էդիթ Պիաֆից էր սովորել, մի խոսքով՝ լավ խորհուրդներ տվեց, ու խիղճս տանջում էր՝ պետք է անեի նման համերգ»։