Բաժիններ՝

«Սիրո պատմություն Նյու Յորքում». առաջնախաղ՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում

«Սիրո պատմություն Նյու Յորքում» մեկ գործողությամբ մյուզիքլը համալրել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը:

Մտահղացման և բեմադրության հեղինակը Սամսոն Մովսեսյանն է:

«Սա Պարոնյան թատրոնում իմ բեմադրած երկրորդ մյուզիքլն է: «Կոշկավոր կատվից» հետո որոշեցինք մեծերի համար էլ մյուզիքլ բեմադրել և ընտրեցինք այնպիսի գործ, որը հանրությանը հայտնի է. հիմքում «Ռոմեո և Ջուլիետ»-ի պատմությունն է: Հատկապես կարևորում եմ այն, որ մյուզիքլում բոլոր երգերը հայերեն են հնչում: Ճիշտ էր այդպես, որովհետև աշխարհի ցանկացած երկում, երբ արվում է մյուզիքլ, այն հնչում է հենց այդ երկրի լեզվով»,-շեշտում է Մովսեսյանն ու հավելում՝ հայերենը շատ գեղեցիկ լեզու է:

Ներկայացման նկարչական ձևավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը, դիրիժորը Հարություն Արզումանյանն է, երաժշտության գործիքավորումը՝ Վահագն Վարդանյանի, զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա, պարերը՝ Արտյոմ Գևորգյանի, խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան, երգերի տեքստերը՝ Գևորգ Դավթյանի:

Ներկայացումը սիրո և մրցակցության անմոռանալի պատմություն է՝ ոգեշնչված դասական «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունից: Տարբեր աշխարհներից երկու երիտասարդ հոգիներ սիրահարվում են՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց շուրջ պատերազմող ավազակախմբեր են և չկա փոխըմբռնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս