Հենց այսօրվա հայը կործանում է այսօրվա հային. Վահրամ Սահակյան

Իմ արվեստով ես փորձում եմ ցույց տալ մեր հանրության ամենաբացասական կերպաները, այն հայերին, որոնք խանգարում են իսկական հայերին, այսօրվա հայերը նաև կործանում են իրական հային։ Ես փորձում եմ ցույց տալ այն պատճառները, թե ինչո՞ւ մենք հասանք այն օրին, որ հանձնվեց Արցախը՝ մեր երկրում տեղի ունեցած դավադրության, դրանից առաջ էլ տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով նոյեմբերի 11-ին կայանալիք «Հենց այսօրվա հայը» ներկայացման մասին, դրա ստեղծման պատճառներն այսպես ներկայացրեց թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը։

«Հենց այսօրվա հայը թրթուրն է, հոգևորականը, սփյուռքահայը, որոնք բոլորն էլ պատասխանատու են այսօրվա ներկայի համար»,- ասաց Սահակյանը՝ նշելով՝ իր ներկայացմամբ բացահայտում է նաև պետական նկարիչների, ջազմենների, դերասանների, 70 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական՝ հաստիքային մտավորականների, որոնք իշխանությունն ու պետությունն իրարից չտարբերելով՝ լռում են։

«Ինչ Արցախ, բայց ինքը հասկանո՞ւմ է՝ հայրենիքն ինչ է»,- ասաց Սահակյանը՝ շեշտելով, որ հաստիքային մտավորականները կխոսեն միայն այն ժամանակ, երբ թշնամին հասնի իրենց տներին։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031