Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու վերաբերյալ հարցին, ինչին դեմ են «Գոյ» թատրոնում։
«2020-2023թթ. իրականացվել են Տավուշի ամրոցի պեղումներ և ստացվել են կարևոր արդյունքներ: Նորություններ են ի հայտ եկել՝ սկսած ճարտարապետական կառուցվածքներից, հնագիտական իրերի տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հնագետ, Տավուշի ամրոցի պեղումների արշավախմբի ղեկավար Տիգրան Ալեքսանյանը՝ նշելով, որ տեղում նաև փոքր ջրամբար են փաստագրել ու կավե խողովակաշարի մեկ հատված:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի համար 2023 թվականը բավական ակտիվ տարի էր։ Թատրոնը հանդիսատեսի դատին է ներկայացրել 8 առաջնախաղ՝ «Բալզամինովի ամուսնությունը», «2+2», «Թագավորների խաղերը», «Ֆարյատևի երևակայությունները», «Մկների ժողովը» մանկական ներկայացումը, «Շնիկով տիկինը», «Զառանցանք երկուսով»-ը, «Փոքրիկ ողբերգություններ»-ը։
Այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն այցելեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն՝ դիտելու «Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը։
Մրցույթն առաջին անգամ է կազմակերպվել Չինաստանում՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Չինաստանի ազգային օպերային թատրոնի և Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է մեծանուն քանդակագործ, արձանագործ, տարածական գեղանկարչության հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում միջազգային հանրության կողմից այս իրողությունների փաստագրումը, ինչն առաջնային նշանակություն ունի նմանօրինակ ոճրագործությունների կանխման և տարածաշրջանում երկխոսության և կայուն խաղաղության մթնոլորտի հաստատման համար»,- նշեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Ներկայացման բեմադրիչը Լիլի Էլբակյանն է, բեմադրող նկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը, կոստյումների նկարիչը Մարինա Թադևոոսյանն է, խորեոգրաֆը՝ Արտյոմ Գևորգյանը, երգերի հեղինակը՝ Մարիամ Շահինյանը, գրաֆիկական աշխատանքներն իրականացրել է Մուշ Գարուկյանը:
Հայտը պատրաստելու համար միջազգային ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտադիմումը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ․) կոմիտեի 18-րդ նիստում:
«Մենք առաջնագծային թատրոն ենք, առաջնագծային մտածելակերպով, դա ո՛չ շենքն է, ո՛չ դերասանները, դա մտածելակերպն է, որը կա։ Կրկնվեմ՝ ուղղակի պետք է ունենալ բարոյականություն՝ պահպանել Փափազյանի անվան թատրոնը։
Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի հայտարարած «Գույներ կերտող նկարիչը» խորագրով հոբելյանական միջոցառումների դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Ներկայացվել է մեծ գիտնականի կյանքի և գործունեության, Օրգովի ռադիոօպտիկական դիտակի ստեղծման և նրա հայագիտական բացահայտումների մասին պատմող վավերագրական «Հերունի» ֆիլմը։
89 տարեկանում Ֆրանսիայում մահացել է վրացի հայտնի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ռուս կինոքննադատ և սցենարիստ Լարիսա Մալյուկովան, գրում է svoboda.org-ը։
Եթե անգամ փորձենք «անջատել» մեր ուղեղը, համաձայնել ՀՀ ղեկավարի հետ, թե Արցախն ադրբեջանական տարածք է, ապա «անջատած» ուղեղն անգամ հարց կտա. «Այդ տարածքի վրա հազարավոր տարիներ ապրած հայերի ստեղծած պատմամշակութային արժեքնե՞րն էլ էին ադրբեջանական, որ այդքան սառնասրտորեն, անտարբերորեն զիջվեց թշնամուն»:
Հայաստանի կառավարությունը 2023 թ․ դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագծին։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում դեկտեմբերի 12-ին բացվել է «Մունք. Քաշաթաղ» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ։
Հայրենիք վերադառնալուց հետո 1956 թվականին Զակոն հնարավորություն է ունենում այցելել Պիկասոյի ցուցահանդես և, կանգնելով Գերնիկայի հսկայական նկարի դիմաց, տեսնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին իր անցած ողջ դժոխքը: Նա հասկանում է, որ կայանալով որպես նկարիչ, մնացել է «խակ» տոտալիտար համակարգի ազդեցության արդյունքում։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստում քննարկվել է մի շարք նորահայտ օբյեկտներին պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը։
«ArtInsight»-ը հարթակ է, որը միավորում է առավելապես հայ արվեստագետներին՝ համագործակցություններ խթանելու և նոր միջավայր ձևավորելու արվեստագետ-արվեստասեր փոխհարաբերության համար:
«Ես զոռով չեմ կարող սիրել տալ այս թանգարանը: Սա հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է: Եթե ամեն ինչ անում են, որ թանգարանը չլինի, չեմ հակադրվելու: Թանգարանը ստեղծելիս ակնկալում էի, որ պետական է դառնալու, ժողովրդինն է լինելու: Այն ժամանակ որ չանեի, հիմա չէի կարողանա, որովհետև գորգը որ բնօրրանից կտրվում է, արդեն թանգարանային չէ»,- նշեց Վարդան Ասծատրյանը:
Միջոցառումը կմեկնարկի ժամը 19։00-ին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոյեմբերի 29-ին հերթական դրամաշնորհն է հատկացրել: Ըստ armeps պետգնումների կայքում հրապարակված պայմանագրի՝ այս անգամ 6 միլիոն դրամ պետական աջակցությամբ ԿԳՄՍՆ-ն «Արտկոնցեպտ միջազգային ասոցիացիա» մշակութային ՀԿ-ին հանձնարարել է իրականացնել «Քո սերնդակիցը» կրթամշակութային հեռուստանախագիծը:
Ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան (սոպրանո) և Ակսել Դավեյան (բարիտոն)։
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է:
Դեկտեմբերի 1-ին ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով՝ իր բարեգործական գործունեության համար։ Ոսկե մեդալը մեր հայրենակիցը ստացել է ֆրանսիական հեղինակավոր հաստատության՝ «LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC»-ի կողմից, որը հիմնադրվել է 7 դար առաջ՝ 1946 թվականին։ Այս մրցանակով պարգևատրում են համաշխարհային մասշտաբով հանրային եզակի մարդկանց և անհատականությունների:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Գուրջիև» համույթը, որի գեղարվեստական ղեկավարը Լևոն Էսկենյանն է, օրերս երաժշտասերներին է ներկայացրել երրորդ սկավառակը, որը կոչվում է «Զարթիր»: ECM Records-ի թողարկած ալբոմում ընդգրկված են Գեորգի Գուրջիևի տասը ստեղծագործություն՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ:
Աբովյանի դրամատիկական թատրոնը կմասնակցի հունվարի 21-31-ը Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում անցկացվող «Ֆաջր» միջազգային 42-րդ թատերական փառատոնին:
«Armenians in Film» Նյու Յորքի և Լոնդոնի ցուցադրություններին ներկայացված էին նաև Քրիստինե Խանամիրյանի «Մայրամուտ», Տայանա Բուդակյանի «Դեհացի», Վիկտորյա Ալեքսանյանի «Կապույտի միջով», Արամ Այվազյանին «Քար» ֆիլմերն ու Շառլոտ Մոնտգոմերիի կողմից Զելա Մարկոսյան կվինտետի մասնակցությամբ Երևակայական ջազային ստեղծագործություն մեկուսացման և կապի մասին «Ճանապարհ» ֆիլմը:
««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։