Հայկական զարդագրեր, որ խոսում են մարդկանց հետ. Արմենուհի Սաղդասարյանի նոր ցուցահանդեսը՝ Մատենադարանում

«Սիրահարվեցի մեր մշակույթին, այս շքեղությանը և այդպես սկսվեց ճանապարհը»,- 168.amի հետ զրույցում դեպի արվեստ իր ճանապարհի մասին է պատմում Արմենուհի Սաղդասարյանը: Արվեստի բնագավառում նա հայտնի է «Սաղարթ» անունով:

Լիբանանում ծնված հայուհի է,  հայրենիքի կանչով 2001 թվականից հաստատվել է Հայաստանում:  Հայկական մշակույթի հետ անխզելի  կապն Արմենուհուն բերել է դեպի արվեստ՝ դեպի ամենահայկական մոտիվներ:

2015 թ.-ին հաճախելով գործվածքի վրա նկարչության (բատիկ) սիրողական դասընթացների և աստիճանաբար յուրացնելով բարդ ու ինքնատիպ նկարչական այդ տեխնիկան՝ հայուհին համարձակություն է գտել հայկական տառերի պարզ ձևավորումից անցում կատարելու դեպի առավել բարդ և ներդաշնակ հավաքածուների ստեղծմանը:

Կարդացեք նաև

Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու հանգամանքը նրան հնարավորություն է տվել յուրովի ուսումնասիրել և բացահայտել հայկական տառարվեստի և մանրանկարչության առանձնահատկությունները:

Արմենուհի Սաղդասարյանն այս մասին ներկաներին պատմեց Հայկական ձեռագրերի ամենախոշոր պահոցում՝ Մատենադարանում՝ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված իր՝  «Թող խոսեն տառերը» խորագրով ցուցահանդեսում. «Այս ժառանգությունը մեծ ոգեշնչման աղբյուր դարձավ, որ ես մեր հնադարյան գիրն ու զարդարվեստը ներառեմ իմ ստեղծագործություններում. ինչպես որ Մատենադարանում նորոգվում են ձեռագիր մատյանները, ցանկացա՝ հենց այդպես նոր շունչ տալ, նոր լուծումներով ներկայացնել մեր գրերը»:

Նկարչուհին ցուցադրված 15 նկարներից առանձնացնում է հատկապես առաջին գործը՝ Վահագնի ծնունդը, քանի որ հենց դրանից հետո ծնվեցին  մյուս զարդագրերը, որոնք պետք է խոսեին մարդկանց հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս