«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի նախաձեռնությամբ կյանքի կոչված ֆիլմը հանդիսատեսը կարող է դիտել Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ ապրիլի 5-6-7-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Հիսուս Նազովրեցի, Պետրոս առաքյալ, Մակդուֆ, Մերկուցիո, Հերոստրատ. 300-ից ավելի դերեր՝ ֆիլմերում ու ներկայացումներում, հավատարիմ հանդիսատես՝ աշխահի տարբեր ծայրերում: 168.am-ի զրուցակիցը Հովհաննես Բաբախանյանն է. Արտիստ, որն իրականացրեց «ամերիկյան երազանքը»:
Այս օրերին Երևանում ընթանում է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը, որը հիմնադրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը:
Ներկայացումը չնայած շատ արդիական է Հայաստանի համար, բայց նաև շատ համամարդկային է:
Համերգի օրը գործելու է Երևան-Բյուրական-Երևան երթուղի: Ցանկացողները կարող են նախապես գրանցվել` զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։
Ֆիլմի ռեժիսորն Արմինե Անդան է:
Ռեժիսորը հավելել է, որ ֆիլմը կոչվում է «Կինոքննադատ»:
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ե․Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Արս լունգա» դուետն օրերս «Մեցցո» ակումբում երաժշտագետներին ու երաժշտասերներին է ներկայացրել «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասը (ստեղծագործություններ դաշնամուրային տրիոյի համար (ջութակ, թավջութակ, դաշնամուր): «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է: Ծրագրի ստեղծման և իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա […]
Էգոյանի ելույթով կտրվի այս տարվա փառատոնի մեկնարկը։
Այդ հանդիպումից օրեր անց Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երևանի «Արարատ»-ի և Լենինգրադի «Զենիթ»-ի հանդիպումը, որտեղ Հովհաննես Զանազանյանի և Էդուարդ Մարկարովի հրաշալի գոլերի շնորհիվ «Արարատ»-ը 3:2 հաշվով հաղթեց և նվաճեց նաև Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:
Երեկոյի հատուկ հյուրերն են սոպրանո Դանիել Սեգենին, դաշնակահար Արթուր Ավանեսովը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը:
Մարտի 27-ին աշխարհը տոնում է նորին գերազանցություն թատրոնի միջազգային օրը:
Հայկական արքայական ու իշխանական տներում տոհմական գորգերն ունեցել են դրոշից ու զինանշանից ոչ պակաս նշանակություն և թագի, գավազանի, ծիրանի թիկնոցի հետ խորհրդանշել են իշխանություն: Դրանք այնքան կարևոր են եղել, որ եթե նույնիսկ արքան կամ իշխանը սենյակում չեն եղել, ծառաները գորգի մոտով անցնելիս խոնարհվել են, ինչպես կխոնարհվեին տիրոջ առաջ:
1990-ականներին, երբ նոր էր ձևավորվում անկախության ամենամեծ ձեռքբերումը՝ Հայկական բանակը, նոր երգերի կարիք կար: Հենց այդ օրերին գրվեցին ու հիթեր դարձան «Զորամաս 60913»-ը, «Պարոն հրամանատարները», «Ներքին գործերի քայլերգը», «Դիրքերում ամեն ինչ կարգին է». այս երգերի հեղինակը երգիչ-երգահան Արթուր Գալստյանն էր:
«Տաղարան» համույթի քանոնահարուհի, հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի դափնեկիր, ոսկե մեդալակիր Մարիաննա Գևորգյանը տարիներ ի վեր ոչ միայն հայ, այլև օտարազգի հանդիսատեսին քանոնի միջոցով ներկայացնում է հայկական մշակույթը։ Մեծ ջանքերի, ամենօրյա աշխատանքի ու լայն համագործակցության արդյունքում քանոնահարուհին հայկական երաժշտությունը հնչեցրել է աշխարհի տարբեր բեմերից: Վերջին մեծ համերգը տեղի է ունեցել Հնդկաստանում՝ երկրի կառավարության հրավերով։
«Գոյը» միայն թատրոնի անուն չէ, մենք այսօր գոյամարտի մեջ ենք, և դա միայն թատրոնի մաստշաբով չէ, վիճակն իսկապես շատ լուրջ է։ Հայաստանն ընդունեց Հռոմի ստատուտը, որով կարող է ձերբակալել Պուտինին։ Սրանք փորձելու են Պուտինին ձերբակալե՞լ։ Պատկերացրեք, թե դրան ինչ պատասխան կարող է լինել, և մենք դարձյալ ասելու ենք՝ ռուսները մեզ կրկին մեջքից խփեցին։ Այս պայմաններում մենք, բնականաբար, գոյամարտի մեջ ենք՝ մեր թատրոնի մասշտաբների մեջ, խոսում ենք արվեստի լեզվով։ Ինչ-որ մարդիկ, որոնք երբեք արվեստ բառն էլ չեն լսել, սկսում են արվեստի մասին ՊՈԱԿ-ներով խոսել։
Ապրիլի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում կկայանա Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը:
Արխիվներում գտնվող բազմաթիվ արժեքավոր ֆիլմեր վտանգված են:
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել
«ՊՈԱԿ-ը չպետք է գա ասի՝ իրենք լավ պայմաններ ուզո՞ւմ են, թե՞ ոչ։ ՊՈԱԿ-ը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետության կողմից, և պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները»,- պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ընթացքում խոսելով «Գոյ» թատրոնի լուծարման և Սունդուկյան թատրոնին միացնելու որոշման շուրջ առաջացած դժգոհություններից ու քննադատություններից՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Արս Լունգա» դուետը, որի հիմնադիրներն են թավջութակահար Արամ Թալալյանն ու դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը, մարտի 24-ին հանրությանն է ներկայացնելու «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։
Հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանն այն կարծիքին է, որ մեր իրականությունում գերիշխում է քաոսը, և դրա առկայությամբ անհույս է առողջ բանականություն ակնկալել հասարակության կողմից:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները երեկ դասադուլ էին անում: Ըստ ուսանողների, բուհի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն արգելել է իրենց դասախոս Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը բեմադրվել է ժամանակակից հայ գրող Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա: Նրանք կարծում էին, որ արգելքը տեղին չէ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի պետական ֆինանսական աջակցություն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը, համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։
«Գոյ» թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել՝ դիմելով գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին ու նշել, որ թատրոնն աջակցության կարիք ունի: