Տաղավարներից երկուսը ծառայում էին էթնոգրաֆիկ լուսանկարահանմանը:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտների կատարմամբ։
Սերգեյ Սմբատյանն ընդգծում է՝ իր տեսադաշտում Սիմֆոնիկ նվագախումբը հավանաբար միակ կոլեկտիվն է, որը պատրաստվում է ներկայացնել համերգաշրջանը:
«Արա Խզմալյանով պետք է Մատենադարանի հեղինակությունը հասցնել նվազագույնի, եթե չասենք՝ ոչնչացնել։ Ցեղասպանության թանգարանի ճակատագիրը հուշում է, որ նման ողբերգական ճակատագիր է սպասվում նաև Մատենադարանին, ուստի դրա համար բերեցին մի սովորական կատարողի, բազմեցրին տնօրենի աթոռին, որ իրենց մութ նպատակին հասնեն»,- ասաց նա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Հուլիսի 15-ին Կինոյի տանն անցկացվեց «Ոսկե ծիրան» փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին, հայտնում են կինոփառատոնի մամուլի գրասենյակից։
Հատիսի գագաթին պեղումները շարունակվելու են մինչև այս տարվա օգոստոսի վերջ։Նախատեսվում է նաև հետախուզական աշխատանքներ իրականացվել։ Մասնագետները փորձելու են Հատիսի շուրջն ու լանջերին եղած բոլոր հուշարձանները նույնականացնել, քարտեզագրել և փոխանցել նախարարությանը։
«ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան Վանաձորում, Գավառում և Սիսիանում համտեսելու տեղական արտադրանքն, այցելելու թաքնված ու հայտնի անկյունները և վայելելու համերգային ծրագիրը։
Հարթակի մեկնարկն ազդարարվեց հուլիսի 11-ին՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:
Ամարասի վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված գծային հատվածներ:
Աշխարհահռչակ դաշնակահարը Հայաստան է այցելել Primavera Foundation of Armenia-ի հրավերով:
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը Զորաց Քարեր հուշարձանի տեղազննությամբ ուրվագծել է նրա բազմաշերտ լինելը:
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման վտանգի մեջ մնալ:
2023 թ. հունիսի 25-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ Վան Բեթհովենի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգը՝ ՀՀ ազգային հերոս, երգչախմբային արվեստի մարշալ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:
«Ամիսներ շարունակ «Գոյ» թատրոնի շուրջ որոշակի գործընթացներ են սկսվել, որի արդյունքում մենք հիմա գտնվում ենք դատական պաշտպանության փուլում։ Այս պահին իրավական առումով ունենք իրավիճակ, որ «Գոյ» թատրոնը չի փակվում, թեպետ ներքին համոզմունքս ասում է, որ առհասարակ չի փակվելու, բայց իրավական առումով կարող ենք ասել՝ չի փակվելու, մինչև հիմնական դատական ակտի կայացումը։
Երաժշտական աշխարհը 2023 թվականին նշում է ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակը։
Ֆիլմերն իսպաներեն են՝ անգլերեն ենթագրերով: Ցուցադրությունների մուտքն ազատ է:
Հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իրականացվող հայ-ֆրանսիական նախագծի շրջանակում ֆրանսիական մի շարք թատրոններում կներկայացվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը։
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում տեղի է ունեցել «Radient Ray of music» երգի միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էին 12 երկիր՝ Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իտալիա, Ղազախստան, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա:
Համերգը ղեկավարել են Սոնա Հովհաննիսյանն ու Նարինե Ոսկանյանը։
Գործընկերները համարում են, որ նրան ճանաչում բերեց ձայնի և նվագախմբի համար գրված ջազային կոնցերտը, բայց նա իր այցեքարտը համարում է «Հայաստան» երգը։ Խոսքը կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Պետրոսյանի մասին է, ում հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև․
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ, կանցկացվեն ֆրանսիական, իսրայելական, գերմանական, պորտուգալական ֆիլմերի օրեր, որոնց ընթացքում կլինեն պրեմիերաներ:
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, հունիսի 28-ին կայացել է Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը՝ «Հովեր» երգչախմբի համերգը։
Հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվել է Լիսիցյանական շաբաթ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ։
Լիբանանահայ ականավոր ջութակահար Արա Մալիքյանը, որն ապրում է Իսպանիայում, առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում:
Համերգային երեկոն, որն անցկացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ, տեղի կունենա հուլիսի 6-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Փառատոնին Ցոյի հիթերը կկատարեն «Another Story band»-ը, Էվա Ոսկանյանը, «One day Band»-ը, «The Hiwave»-ը, «Ness band»-ը և «Fairwind»-ը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 23-ից հուլիսի 9-ն անցկացնում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը:
Բալետի պարուհի Սոնա Վարդանյանն ավելի քան քսան տարի իր գեղեցիկ պարով զարդարում է ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հեղինակավոր բեմերը՝ գլխավոր կերպարներ կերտելով «Դոն Կիխոտ», «Սպարտակ», «Գայանե», «Ժիզել» և այլ բալետային ներկայացումներում:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի արտերկրում գործող ռուսական թատրոնների միջազգային 5-րդ փառատոնին, որը կանցկացվի Նաբերեժնիե Չելնի քաղաքում։