Բաժիններ՝

«Հայկական գանձեր». 3D ճանապարհորդություններ` հայկական պատմամշակութային վայրեր

Ստեղծվել է «Հայկական գանձեր» նոր ինտերակտիվ նախագիծը, որը 3D ճանապարհորդությունների շարք է դեպի Արցախի և Հայաստանի պատմական հուշարձաններ: Նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանը և նախագծի հեղինակ Վլադիմիր Սոֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին այս նախագծի մասին.

Էմիլ Ստեփանյանն ասաց, որ փորձել են ստեղծել նախագիծ, որը կներկայացնի Հայաստանը App Store և Google Play շուկաներում. «Ժամանակը ցույց է տալիս, որ ամեն ինչ գնում է դեպի սմարթ համակարգերի օգտագործման տարածմանը, գրեթե բոլորն ունեն սմարթ տեխնիկա, որով կարող են այսօր իսկ ներբեռնել «Հայկական գանձեր»-ը (Armenian Treasures):

Հայաստանն այդ արագ զարգացող շուկաներում պատշաճ ներկայացված չէ: Մենք ցանականում ենք, որպեսզի Հայաստանը ճանաչեն՝ թանգարան բաց երկնքի տակ և այդ առումով արդեն իսկ ունենք շատ բարձր գնահատականներ աշխարհի տարբեր ծայրերից»,- ասաց նա:

Վլադիմիր Սոֆյանն էլ հավելեց, որ ծրագիրը ներբեռնողները ցանկություն են հայտնում գալ Հայաստան, մոտիկից հպվել հայկական գանձերին:

Կարդացեք նաև

Նախագիծն առայժմ հասանելի է iPad-ների համար, իսկ անդրոիդ համակարգով սարքերի համար այն հասանելի կլինի մոտ երկու-երեք շաբաթից: Ծրագրի ներբեռնումը անվճար է: Առայժմ ներկայացված են 9 պատմամշակութային վայրեր՝ Գառնի, Գեղարդ, Տաթև, Ղազանչեցոց, Գանձասար, Նորավանք, Խոր Վիրապ, Սևանավանք, Կեչարիս, որոնցից անվճար է միայն Տաթևի վանական համալիր 3D այցելությունը: Նախագիծն ապագայում ներառելու է մեր մյուս պատմամաշակութային կառույցները:

Մյուս կառույցներ այցելելու արժեքը 4.99 դոլար է: Կա նաև նախագծի հուշանվերային տարբերակը սկավառակնբերի տեսքով, որոնց արժեքը 12.000 դրամ է:

«Նախագիծը ծախսատար է, փորձում ենք ֆինանսավորման աղբյուրներ գտնել, որպեսզի նախագիծը շարունակենք, որովհետև «Հայկական գանձերում» դեռ շատ գանձեր ներառված չեն: Նախնական պայմանավորվածություն կա իրականացնելու նույնիսկ հեռուստամարաթոն և կարծում ենք, որ շատերը իրենց լուման կնվիրեն, որպեսզի նախագիծը համալրվի նոր գանձերով: Գրեթե բոլոր նախարարությունները գոհունակությամբ են ընդունել նախագիծը, խոստացել են, որ կօգնեն տարածման հարցում»,- նշեց Էմիլ Ստեփանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս