Բաժիններ՝

Ո՞ւր և ինչո՞ւ է արտագաղթել բալետի առաջնակարգ պարուհի Ժակլին Սարխոշյանը

Օրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ մեկնում է արտագնա աշխատանքի: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, պատճառը պարուհու ընտանիքի սոցիալական վիճակն է՝ ավելի քան 10 տարի Հայաստանի առաջնակարգ պարուհիներից մեկն ապրում է վարձով:

Ժակլին Սարխոշյանը, սակայն, չէր հայտնել, թե որ երկիր է մեկնում: 168.am-ին հայտնի դարձավ, որ բալետի առաջնակարգ պարուհին ամուսնու՝ «Բարեկամություն» խմբի մենապարող Կարեն Մակինյանի հետ արդեն Լիբանանում է:

Jaklin (2)

Jaklin (4)

Կարդացեք նաև

Jaklin (1)

Փաստորեն երկրից հեռացել է ոչ միայն բալետի թատրոնի պարուհի, այլ նաև՝ «Բարեկամություն» խմբի պարողներից մեկը: Ամուսիններն աշխատանքային պայմանագիր են կնքել Համազգային կրթամշակութային ընկերության հետ՝ դասեր անցկացնելու ընկերության «Գայանե» պարախմբում: Հիշեցնենք, որ Կարեն Մակինյանը պարուհու երկրորդ ամուսինն է, որի հետ նա ամուսնացել է այս տարի: Առաջին ամուսնությունից պարուհին ունի մեկ դուստր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս