Բաժիններ՝

Կալիֆոռնիայի հայ համայնքն Ազնավուրին «Պատվո աստղ» է շնորհել

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 27-ին Կալիֆոռնիայի հայ համայնքի կողմից ստացել է Հոլիվուդյան աստղ։ Ազնավուրը, որին հաճախ անվանում են «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա», ասել է, որ «խորապես զգացված է» ոչ թե Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աստղ ստանալուց, այլ հայ համայնքի կողմից նման պատվի արժանանալուց, գրում է հեղինակավոր Daily Mail պարբերականը։

«Ես երկար տարիներ է, ինչ գալիս եմ Հոլիվուդ ու ես երկար ժամանակ աշխատել եմ Միացյալ Նահանգներում։ Ամերիկան շոու բիզնեսի երկիր է»,- ասել է Ազնավուրը AFP-ի հետ զրույցում։

Պարբերականը հիշեցնում է, որ Ազնավուրը ծնվել է Ֆրանսիայում, նրա ծնողները հայեր են։ 1.5 միլիոն հայ է սպանվել 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում։ Նշվում է, որ Թուրքիան չի ընդունում ցեղասպանության փաստը՝ պնդելով, թե դա եղել է «հավաքական ողբերգություն», որին զոհ են գնացել բազմաթիվ թուրքեր և հայեր։

article-doc-hk25o-rnbqubrudab309f61f42f18e1b3-789_634x421

«Ես շատ զվարճալի եմ համարում այն, որ Թուրքիան կորցրել է ինչ-որ բան։ Նրանք չունեն գոնե մեկ հայտնի երգիչ, և ես կարող էի լինել թուրք երգիչ, մինչդեռ ես ֆրանսիացի երգիչ եմ»,- ասել է Ազնավուրը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը։

«Դա ցույց է տալիս, որ իմաստ չկար ցեղասպանության մեջ, քանի որ միշտ կան վերապրողներ»,- հավելել է երգիչը։

Daily Mail-ը նշում է, որ երգիչը լի է էներգիայով ու դեռ հուզվում է բազմության առաջ։ Ավելի վաղ՝ հոկտեմբերին, նա համերգով հանդես էր եկել Նյու Յորքի Madison Square Garden-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս