
Լոնդոնում բացվել է Դևիդ Բոուիի իրերի նախաաճուրդային ցուցահանդեսը

Լոնդոնում բացվել է Դեւիդ Բոուիի անձնական հավաքածուից արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը Sotheby’s աճուրդի տունը կազմակերպում է նոյեմբերի 10-ին եւ 11-ին նշանակված սակարկություններից առաջ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
10 օրվա ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան անվճար տեսնել հավաքածուն, որը երգիչը հավաքել է իր ողջ կյանքի ընթացքում: Ներկայացված աշխատանքների թվում են՝ ժամանակակից բրիտանացի նկարիչների կտավներ, քանդակներ, արտ-օբյեկտներ եւ կահույք:
Հավաքածուն ներառում է արվեստի շուրջ 400 իրեր: Սպասվում է, որ վաճառքներն ընդհանուր առմամբ կարող են գերազանցել 12 մլն դոլարը: Ամենաթանկ լոտը Ժան Միշել Բասկիեի «Օդի ուժը» կտավն է, որտեղ պատկերված է Էնդի Ուորհոլը:
Նշենք, որ Դեւիդ Բոուին մահացել Է 2016 թվականի հունվարի 11-ին: