Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում ՌԴ մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է հունիսյան ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին՝ առանց բացատրելու դրա պատճառը․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Զախարովան այս իրադարձությունն անվանել է խորապես ցավալի և անհասկանալի։
«Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ հարաբերություններում»,- նշել է նա։
«Ռուսների հավատարմագրումը մերժելու որոշումը մեզ համար խորապես ցավալի է և անհասկանալի։ Բայց, այս ամենից անկախ, ափսոսանքից և անհասկանալիությունից զատ, մենք պատրաստ չենք ընդունել այս տրամաբանությունը և ստիպված կլինենք դա հաշվի առնել Երևանի հետ մեր հետագա աշխատանքում»,- ասել է Զախարովան։
Ըստ նրա՝ անհնար է նույնիսկ պատկերացնել, թե ինչու են նրանց դեմ նման անբարյացակամ գործողություններ ձեռնարկվել։
Զախարովան նաև նշել է, որ հայ հասարակությունը դեմ է Արթիկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշարձանը քանդելու ծրագրերին, սակայն հանրապետության ղեկավարությունը չի արձագանքում այս «օգնության կանչերին»։



