Բոբ Դիլանը որոշել է ընդունել Նոբելյան մրցանակը
Ամերիկացի գրող, հեղինակ-կատարող և կոմպոզիտոր Բոբ Դիլանը Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյանի մրցանակի արժանանալուց միայն երկու շաբաթ անց է մեկնաբանել պարգևատրումն ու հայտարարել, որ ընդունում է մրցանակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո նա շարունակել է ակտիվ ելույթները, բայց ոչ մի անգամ չի խոսել իր մրցանակ մասին: Շվեդական ակադեմիային չէր հաջողվել զանգահարել Բոբ Դիլանին: «Նոբելյան մրցանակի մասին նորությունը ինձ զրկել էր խոսելու ունակությունից»,- ասել է նա՝ այս շաբաթ զանգահարելով Շվեդական ակադեմիա:
«Ընդունո՞ւմ եմ ես մրցանակը: Իհարկե»,- վստահեցրել է նա և ասել, որ շատ պատվաբեր մրցանակ է:
Բոբ Դիլանը հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը:
Նա նշել է. «Դժվար է հավատալ, որ դարձել եմ Նոբելյան մրցանակակիր»: