«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ՀՀ նախագահն Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից չպետք է ազատի, և դրան մեկ լուծում կա՝ առարկություններով գրությունը հետ ուղարկի։
Փետրվարի 26-ին Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում տեղի է ունեցել ինքնաբուխ ակցիա՝ ի աջակցություն հայոց բանակի ու «Հայրենիքի փրկության շարժման»։
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցողը համաժողովրդական շարժում է, որպեսզի երկիրը թշնամուն հանձնած իշխանությունները հեռանան։
Բաղրամյան պողոտայում ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, որին մասնակցում է նաև Տավուշի թեմի Մովսեսի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը։
Բաղրամյան պողոտայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ, մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
Այսօր խորհրդարանում լրագրողները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են իրավիճակը հասցրել այն աստիճանի, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հեռանում է երկրից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ծանոթ է գրոսմայստեր Լևոն Արոնյանի հայտարարությանը՝ երկրից հեռանալու վերաբերյալ, ինչն իր համար ցավալի է։
ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ռազմական հեղաշրջման փորձը եթե լիներ, ապա արդեն եղած կլիներ։
168.am-ը Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ Ալիևը կարծիքը փոխե՞լ է Նիկոլ Փաշինյանի հանդեպ, քանի որ նախկինում երբեք նման կարծիք չի հայտնել։ Նաև՝ ի՞նչն է Ադրբեջանին վստահություն ներշնչել, որ ստեղծված պայմաններում Երևանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր։
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որտեղ նա դատապարտում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ հայտարարությունը չի ցանկանում մեկնաբանել:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր հրավիրած ԱԺ խորհրդի երկրորդ նիստի փորձերը ևս տապալվեցին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն այսօր հրավիրել էին ԱԺ խորհրդի նիստ՝ արտահերթ նիստ հրավիրելու և երկրում ստեղծված իրավիճակին լուծումներ տալու տարբերակները քննարկելու: Սակայն խորհրդի նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ նախագահը, չէին եկել:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր հրավիրել էր հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտարարությունն ավելի վաղ տեղադրված էր ԱԺ պաշտոնական կայքում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն այսօր հրավիրել էին ԱԺ խորհրդի նիստ՝ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգը քննարկելու նպատակով: Սակայն նիստը չկայացավ, քանի որ իշխանական խմբակցությունից որևէ մեկը, այդ թվում՝ ԱԺ նախագահը, չէին եկել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում պետք է կայանար խորհրդի նիստ։ Նիստը, սակայն, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը պահանջում է հանգուցալուծում, դրա համար էլ ԼՀԿ-ի հետ միասին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել՝ ժամը 17։00-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։
Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ռուսական պետհամարանիշերով է երթևեկում։
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, և ավագ դուստրը՝ Մարիամիկը, միացել են Փաշինյանի և նրա աջակիցների երթին, ով Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո ժողովրդին հրավիրեց Հանրապետության հրապարակ և այս պահին էլ քայլում է Երևանի կենտրոնական որոշ փողոցներով, բայց անհայտ է, թե դեպի ուր։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն նախաձեռնում են արտահերթ նիստ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ամենակարևորն այն է, որպեսզի կարողանան գործընթացը վերադարձնել քաղաքական հունի մեջ՝ ամեն գնով խուսափելով քաղաքացիական որևէ բախումից։
168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից փորձեց պարզել, թե արդյո՞ք վտանգներ չեն տեսնում, ԳՇ հայտարարությունից հետո՝ Նիկոլ Փաշինյանի կոչը, արդյո՞ք այս ամենը չի տանի քաղաքացիական բախումների։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ծանոթանալով Գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը, հասկացել է, որ ԳՇ-ն իր պահանջը կապում է Տիրան Խաչատրյանին պաշտոնից հեռացնելու հետ։
Մեղադրանքն առաջադրելուց հետո 168.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանն ասել էր, գործն աբսուրդ է, և հասնելու է նրան, որ արդարացման հիմքով գործը կարճվի, և իրենից ներողություն խնդրեն՝ բարի համբավն արատավորելու համար։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Որոտան գյուղի ղեկավար Սուրեն Օհանջանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց, որ եթե կա այդպիսի մարդ, թող կանգնի ու պարզ ասի՝ Սյունիքում անվտանգության խնդիրներ չկան։
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի խոսքով՝ ինքը մասնակցում է ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, քանի որ ցանկանում է ժողովրդի հետ լինել։
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ գլխավոր կապիտուլյանտի հարցազրույցը ոչ թե մեկնաբանությունների ու քննարկումների, այլ՝ զավեշտի ու անհեթեթության առիթ տվեց։
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ բանակը զրահաբաճկոններ է ձեռք բերել 600 դոլարով։