«Գագիկ Ծառուկյանը թաքուն, ժողովրդի թիկունքում որևէ հանդիպում անելու մոտիվացիա չունի». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ԲՀԿ-ի օրակարգում ոչինչ չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, քանի որ նա այլևս վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգության առումով:
«Այս ամենը Նիկոլ Փաշինյանը որքան շուտ հասկանա, այնքան շուտ մենք կկարողանանք ուղղել մեր ողնաշարը և զբաղվել խնդիրների լուծմամբ: Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող լինել ադեկվատ բանակցող»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, այս ընթացքում Գագիկ Ծառուկյանը որևէ հանդիպում ունեցե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքը չի կարող պատասխանել Գագիկ Ծառուկյանի փոխարեն:
«Նա այն քաղաքական գործիչն է, որը թաքուն, ժողովրդի թիկունքում որևէ հանդիպում անելու մոտիվացիա չունի, նրա բոլոր հանդիպումները եղել են հրապարակային»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ԲՀԿ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուին կողմ քվեարկելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել:
«Մենք ԼՀԿ-ի հետ շատ ակտիվ համագործակցում ենք խորհրդարանական հարթակում, մնացյալ հարցերի վերաբերյալ պետք է դիմել ԼՀԿ-ին»,- հավելեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում