Բաժիններ՝

«Ուզում էինք հասկանալ, թե այդ ջահերն ինչ նպատակով էին օգտագործվելու այդ ոլորտում»․ Սերգեյ Բագրատյան

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ օրերս խորհրդարանում քննարկվում էր իր գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցը, որի ժամանակ ասել է, որ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանին հրավիրել է մասնակցելու քննարկմանը, սակայն վերջինիս կողմից արձագանք չի եղել:

«Մեզ համար խիստ կարևոր էր հասկանալ, թե իքս ընկերության ծախսային մասում կա՞ն հավելագրումներ, թե՞ ոչ: Այդ պարզաբանումը կարող էր տալ միայն ՊԵԿ-ը, որովհետև սահմանը հատած ապրանքների մասին էր խոսքը, դրա պատասխանը մենք այդպես էլ չստացանք: Դրանով իսկ չկարողացանք ապացուցել տվյալ գործընթացի հավաստիությունը: Խոսքը հայտնի ընկերության մասին է, որի ծախսային մասում կան հավելագրումներ, որն այդպես էլ չկարողացանք բացահայտել քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ: Սա գալիս է ասելու, որ մենք մեր քննիչ հանձնաժողովի աշխատանքը լիակատար չենք կարող անցկացնել, եթե չլինի պատկան մարմինների օժանդակությունը: Իմ կողմից նշված փաստը, ցավոք, իշխանության կողմից որակվեց՝ որպես ոչ պատշաճ կատարված աշխատանք, այնինչ դրա պատասխանատուն Կառավարության անդամն էր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը:

Ըստ պատգամավորի, խոսքը «Լիդիան Արմենիա» ընկերության մասին է, որտեղ ներդրումների վերաբերյալ խնդիրներ կային, որն ապացուցելու համար անհրաժեշտ էր մաքսային մարմիններից և ՊԵԿ-ից հստակ տվյալներ ունենալ:

«Խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է, որի մասին չկարողացանք ապացուցել, դրանք մեզ համար խնդրահարույց էին, քանի որ հստակ չէին առնչվում հանքարդյունաբերությանը, եթե չեմ սխալվում, խոսքը 2 հազարից ավելի ջահերի ներկրման մասին էր, ուզում էինք հասկանալ, թե այդ ջահերն ինչ նպատակով էին օգտագործվելու այդ ոլորտում»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս