«Ինչի՞ համար քննարկենք, հիմա ով ինչ ասի, պետք է վազելով գանք խորհրդարան՝ քննարկե՞նք». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ուշագրավ հայտարարությանը, ըստ որի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2007 թվականից աշխատել է՝ որպես Թուրքիայի գործակալ:

Ալեն Սիմոնյանը թեմայի առնչությամբ բավարար է համարում ԱԱԾ-ի և Արարատ Միրզոյանի մեկնաբանությունները:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ այդ հարցը քննարկվի խորհրդարանում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ինչի՞ համար քննարկենք, հիմա ով ինչ ասի, պետք է վազելով գանք խորհրդարան՝ քննարկենք, թե որ օգտատերն ինչ ասե՞ց: Ես Արարատ Միրզոյանի հետ աշխատելու փորձ ունեմ, ինձ համար մինչև այդ թուղթը մեկնաբանելն ամեն ինչ պարզ էր, և վստահ եմ, որ մարտավարական առումով այն մարդիկ, որոնք փորձում են շահարկել, վերջին ժամանակահատվածում շատ սխալ մարտավարություն ընտրեցին՝ մարդկանց ճիշտ, սխալ, կիսաճիշտ ինֆորմացիայով գժվացրեցին, բերեցին նրան, որ դժվար է հայտարարել մի բան ու մարդկանց ստիպել, որպեսզի դրան հավատան»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031