Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սկսում են աշնանացան ցորենի արտադրության խթանմանն ուղղված պետական աջակցության պիլոտային ծրագիր։
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց Կառավարության 2018 թվականին ընդունված որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության առաջարկը։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հետ կապված՝ ի՞նչ նորություններ կան, և Հայաստանն ի՞նչ է անում հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար։
Այսօր Կառավարության նիստի ժամանակ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ հուլիսի 1-ին ծառայության արդյունքում կազմվել է 2827 արձանագրություն։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դիմակները կրելու փուլերը, ըստ նրա, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում կար դիմակների դեֆիցիտ, որոնց արժեքը 200 դրամից ավելի էր, այդ ժամանակ խնդիր էր դրված՝ այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե հնարավոր լիներ առողջապահական հիմնարկների համար ձեռք բերել դիմակներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկաներին հայտնեց, որ առավոտյան հետևել է միջազգային լրատվությանը և արձանագրել՝ նույնիսկ աշխարհում գերզարգացած երկրներ կան, որտեղ միայն հիմա են դիմակների կրելու վերաբերյալ ուղերձն ամբողջությամբ փոխում։
«Երեկվա դրությամբ Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 593 է՝ 2100 թեստերից։ Այսինքն՝ սկզբունքորեն տոկոսային առումով էական փոփոխություն չկա։ Դժբախտաբար, եղել է 6 մահ, 4 հոգի էլ մահացել է ոչ կորոնավիրուսից, սակայն նրանք նույնպես ունեցել են կորոնավիրուս։ Ընդհանուր կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 26.658, մահերի թիվը՝ 459»,- Կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այստեղ ևս մեկ անգամ հաստատվում է այն թեզը, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և այլնի մասին պնդումներն աշխարհաքաղաքական բաղադրիչ ունեն։ Արևմուտքի ակնկալիքը հետևյալն է՝ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերում, Արցախի հարցի շուտափույթ կարգավորում՝ բնական է, հայկական կողմի զիջումների տեսքով, ինչպես նաև տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացում»։
Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
«Ենթադրում եմ, որ մամուլում շրջանառվող այդ լուրը զուտ իրենց ենթադրությունն է։ Այսօր հուլիսի 1-ն է, իսկ արտակարգ դրության սահմանված ժամկետը լրանում է հուլիսի 14-ին, և դեռևս շատ շուտ է ասելու, թե ինչ է տեղի ունենալու 14-ից հետո։ Սպասենք, քննարկումներն ընթացքի մեջ են, արդյո՞ք կերկարաձգվի, կամ որքա՞ն ժամանակով կերկարաձգվի, եթե նման որոշում կայացվի, հայտնի կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
168.am-ի հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ կառուցվելիք հոսպիտալը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ, քանի որ հոսպիտալի կառուցման մասին խոսվել է դեռևս 2016 թվականին, սակայն շինարարության մեկնարկը տրվել է 2018 թվականին։
«Ըստ էության բոլորս, այդ թվում՝ Դուք, կոնտակտավորներ ենք, և այդ առումով ուշադիր և զգոն պետք է լինենք անխտիր բոլորս։ Ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ապա, ըստ բժիշկների ցուցումի, նրանց հետ խորհրդակցելով՝ ձեռնարկվում են գործողություններ։ Այն պատգամավորները, որոնք առավել շատ շփումների մեջ են, այդ թվում՝ ես, ձեռնարկում ենք այն բոլոր քայլերը, որն ասում է բժիշկը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
«Ձեր հարցադրումը քաղաքական դաշտից դուրս է, կարծում եմ՝ հարցը պետք է ուղղեք իրավաբաններին, քանի որ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝անդրադառնալով հարցին, որ ՍԴ նախագահը սահմանադրական փոփոխությունների ֆոնին գնացել է արձակուրդ, արդյո՞ք սա որևէ խնդիր չի ստեղծի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն անկեղծ խոստովանում է՝ խնդիր է տեսնում այն հարցում, որ պատգամավորներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով, սակայն նրանց հետ կոնտակտավոր անձինք շարունակում են գնալ խորհրդարան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դեռ վաղուց է ասել, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են իրենց իրավունքները վարչական կարգով պաշտպանել, ինչի առնչությամբ էլ թերթերում հեգնել են, թե ինչպես կարող է Նիկոլայ Բաղդասարյանը նման բան ասել:
«Օրինակ, տիկին Մակունցը մեր առջև է նստում, նա նույնպես թեստ հանձնել է, և պատասխանը բացասական է: Աստված չանի, եթե այնպես ստացվի, որ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է, կարծում եմ՝ մենք՝ լինելով ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք, եթե կա օրենք, որի ընդունումն օրհասական է»,- ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրեցին հաղորդում հանցագործության մասին, մասնավորապես՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ դժվար է ասել, թե Հայաստանում հրդեհների պատճառն ավելի շատ մարդկային գործոնի՞ հետևանք է, թե՞ բնածին։ Նրա կարծիքով՝ թերևս, երկուսն էլ միմյանց ակնհայտորեն լրացնում են։
Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, այսօր որդու լուսանկարով եկել էր Ազգային ժողով։ Տիկին Գոհարին հանդիպեցինք ԱԺ անցակետում՝ սպասում էր, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իրեն ընդուներ։
Երեկ համացանցում մի լուսանկար էր շրջանառվում, որտեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սրճարանում առանց դիմակի նստած էին։ Լուսանկարից պարզ երևում էր, որ պատգամավորները ոչ ուտում են, ոչ էլ սուրճ խմում, այլ հեռախոսներով ինչ-որ բան են կարդում։ Այսինքն՝ ակհայտորեն խախտում էին պարետի սահմանած կարգը։
Վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն առաջիկայում նշանակվելու է Պետական վերահսկողության ծառայության պետ, քանի որ նա այդ համակարգում աշխատել է և տիրապետում է բոլոր մանրուքներին։ Նաև նշվում էր, որ այդ նշանակման հետ կապված պատգամավորը հաճախակի է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Գույքահարկի բարձրացման մասին» օրենքը բավականաչափ վտանգավոր է, և հատկապես սոցիալական լարվածության այս պիկի ժամանակ՝ քաղաքացու դեմ ուղղված աննախադեպ քայլերից է: Սա մեծապես վնասելու է մեր հայրենակիցներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե օրենքի ընդունումից հետո ի՞նչ է սպասվելու քաղաքացիներին, և առհասարակ, որքանո՞վ էր այն հրատապ օրակարգ բերել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու դատարանի որոշումն ունի մեկ նպատակ՝ փորձելու են նրա վրա ճնշումներ գործադրելով՝ ցուցմունքներ կորզել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ:
«Ինչպես մեզ ներկայացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը, իրենք պետք է աշխատանքային նիստ հրավիրեն և քննարկեն՝ մեր դիմումն ընդունո՞ւմ են վարույթ, թե՞ ոչ: Բնականաբար, մենք կսպասենք ՍԴ-ի որոշմանը, այս հարցում իմ եզրակացությունը, կարծիքը կարևոր չէ, որովհետև կա ՍԴ, որը պետք է որոշում ընդունի: Միայն կասեմ, որ, եթե ուսումնասիրեք ՍԴ-ի նախադեպային տարբերակները, ապա կտեսնեք, որ եղել են դեպքեր, երբ ՍԴ-ն 26 ստորագրության դեպքում դիմումը վարույթ է ընդունել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Թուրքիայում ստեղծվել է Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող կառույց։ Չնայած նշվում է, որ այն գործելու է Կառավարությունից անկախ, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կառույցին աշխատանքի անցնելու ցուցումներ է տվել և կոչ արել աշխատանքներն արագացնել և այն հասցնել ավարտուն տեսքի։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը երեկ իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում ստեղծագործական խմբերի գործունեությանը։ Փոխնախարարը նշել է, որ ճգնաժամը հստակ ցույց է տվել ստեղծագործական խմբերի պոտենցիալը, ստեղծարար ներուժը:
«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Պատճառը երեկ Սահմանադրական դատարանի բակում հնչեցրած իր մի քանի հայտարարություններն են։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ սահմանադրական փոփոխություններն արդեն ուժի մեջ է մտել: «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս ամսին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ որևէ ախտանշան չունի, գանգատներ նույնպես՝ ինքնազգացողությունը լավ է։
«Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանում կորոնավիրուսով վարակված աշխատակից է հայտնաբերվել, այդ պատճառով էլ աշխատակազմի մեծ մասն այս պահին մեկուսացվել է, մեկուսացվել եմ նաև ես։ Աշխատակազմից մի քանի հոգի կան, որոնք այս պահին համայնքապետարանում հերթապահում են, մենք էլ հեռավար ենք աշխատում, չնայած որ մեկուսացված ենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գևորգյանը։