«Քննարկում ունեցել ենք. վստահ եմ, որ առաջիկայում այդ պաշտոնը կվստահվի մեր քաղաքական թիմից հուսալի և փորձառու անձի». Նազելի Բաղդասարյանը՝ Շիրակի մարզպետի թեկնածուի մասին
Մամուլն օրերս գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հրաժարվել է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը՝ Կառավարության ղեկավարին ասելով, որ իրեն տեսնում է միայն օրենսդիր մարմնում:
168.am-ը Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե վարչապետի կողմից առաջարկ եղե՞լ է ստանձնելու Շիրակի մարզպետի պաշտոնը, և որո՞նք են եղել մերժման պատճառները:
«Ինչպես տեսնում եք, ես գտնվում եմ խորհրդարանում և շարունակում եմ իրականացնել պատգամավորի իմ լիազորությունները։ Այո, այս փուլում գործադիր մարմնում իմ գործունեությունը չեմ տեսնում: Քննարկում ունեցել ենք, որի արդյունքում, վստահ եմ, որ առաջիկայում այդ պաշտոնը կվստահվի մեր քաղաքական թիմից հուսալի և փորձառու անձի»,- նշեց Նազելի Բաղդասարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում