«Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնավոր այցով է Մոսկվայում». Հրաչյա Հակոբյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ Աննա Հակոբյանը մասնավոր այցով է մեկնել Մոսկվա, և Աշոտ Փաշինյանը նրա հետ չի մեկնել:
«Թույլ տվեք ձեզ հիասթափեցնեմ, այդ տելեգրամյան ալիքները, որ հրապարակում են ինչ-որ բաներ, և դուք, լինելով ոչ տելեգրամյան լուրջ լրատվամիջոցներ, օգտվելով դրանցից՝ սուտ լուրեր եք հրապարակում: Երբ այդ ալիքը աղմուկ բարձրացրեց, որ Աշոտ Փաշինյանը նույնպես Մոսկվայում է, քանի որ ես գիտեի, որ Աննա Հակոբյանը Մոսկվայում դուստրերի հետ է, ես զանգահարեցի Աշոտին և հարցրեցի` որտեղ է։ Նա ասաց՝ տանն է: Մոսկվա Աննա Հակոբյանի այցը մասնավոր այց է, քաղաքացիություն ստանալու որևէ հարց չի եղել, կամ տուն ձեռք բերելու: Պարզապես ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են, թե Մարիամ Փաշինյանը և Շուշան Փաշինյանը գնացել են տուն ընտրելու, կարծում եմ՝ տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը չէր, որ պետք է հասներ Մոսկվա: Դա եղել է մասնավոր այց, մնացած հարցերով կարող եք դիմել հենց Աննա Հակոբյանին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է մասնավոր այց ստացվում, եթե ՌԴ քաղաքացիների մուտքն արգելված է, նա պատասխանեց, որ գուցե մի քանի ընթացակարգեր անցնելուց հետո Աննա Հակոբյանը մեկնել է Մոսկվա:
Հիշեցնենք, որ Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ հունվարի 14-ին Աննա Հակոբյանը դուստրերի և որդու հետ մեկնել է Մոսկվա՝ քաղաքացիություն ստանալու և տուն ձեռք բերելու համար:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում