Ժամկետային զինծառայողների հարազատներն այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո գնացին Պաշտպանության նախարարություն։
«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները, ատում եմ բոլոր հեղափոխություները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ Դոստոևսկին երիցս ճիշտ էր, երբ ասում էր՝ «Անիմաստ է նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արյուն»։
Մի խումբ մտավորականներ հավաքվելով Շառ Ազնավուրի հրապարակում ՝ փորձեցին լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաներն Արցախի պատերազմի ժամանակ անհայտ կորել են կամ հայտնվել են գերության մեջ։
«Մեր լրատվամիջոցին մոտավորապես 20 տույժ-տուգանքների որոշումներ են եկել, մենք որևէ հրապարակում չենք հեռացրել և հայտարարում էինք, որ չենք ենթարկվելու։ Մեր՝ լրագրողներիս կոչումն է, որպեսզի կարողանանք ճշմարտությունը տեղ հասցնել, այն էլ՝ նման ճակատագրական պահին, երբ գիտես, որ օրվա իշխանություններն այդ որոշումները կայացնում են զուտ քաղաքական նպատակներով։ Եթե նրանք նույնիսկ մեկ ակնթարթ մտածեին մարդկային կյանքերի մասին, նրանք գոնե այդ հայտարարության մեջ գոնե գերիների դուրսբերման հստակ ժամկետներ կսահմանեին»,- այս մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի և դերասան Հրանտ Թոխատյանի նախաձեռնած հավաքի ընթացքում որոշվեց անհայտ կորածների, գերության մեջ հայտնված զինվորների նկարներով երթ կատարել ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատներ։
«Ամոթալի պայմանագիրը ստորագրելուց հետո այս աշխատանքը սկսվել է, և մեծ քանակությամբ մարդ Հայաստանում և Հայաստանից դուրս սկսել են արդեն դրանով զբաղվել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Արման Թաթոյանին, բրավո այդ տղայի արած աշխատանքին, որն անում է, եթե մենք բոլորս կանգնենք նրա կողքին, հնարավոր է՝ հասնենք արդյունքի։ Մենք ունենք շատ ու շատ գերիներ, ունենք շատ զինվորներ, որոնք դեռևս գտնվում են թշնամական տարածքում։ Պետք է դիմենք այն մարդկանց, որոնք կարող են օգնել մեզ վերադարձնելու այդ տղաներին տուն, քանի դեռ ժամանակ կա, որոշ ժամանակ կանցնի՝ ուշ կլինի»,- դիմելով ներկաներին՝ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ խմբագիրներ այսօր այցելեցին Կառավարության շենքի մոտ հացադուլ հայտարարած քաղաքացիներին, որոնց մեջ է նաև նրանց գործընկեր Գեղամ Մանուկյանը։
Մամուլում լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անցնում իշխանությունը հանձնել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, քանի որ մտահոգված է իր ապագայով և կարծում է, որ եթե նախկիններն իշխանությանը գան, ապա իր պատիժն անխուսափելի է լինելու։
168.am-ի հետ զրույցում Չարեքթար համայնքի ղեկավար Կամո Ցականյանն ասաց, որ մոտ 14 տուն բնակիչները վառել են ու լքել գյուղը, սակայն հետագայում պարզվել է, որ այն չի անցնելու թշնամու վերահսկողության տակ, քանի որ գյուղը ոչ թե Քարվաճառի վարչական շրջանում է ընդգրկված, այլ Մարտակերտի։
«Արցախը լինելու է ինքնակառավարվող երկիր՝ սա փաստ է, ռուս խաղաղապահների առկայությունը չի թուլացնում մեր անկախությունը կամ մեր ինքնակառավարման աստիճանը՝ ամենևին։ Ընդակառակը՝ ռուս խաղաղապահն ապահովում է մեր անվտանգությունը։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, որպեսզի երկիրը լինի անվտա՞նգ, թե՞ ինչ-որ անկախության բանաձևեր, ասենք, նահանգներ կամ չգիտեմ թեկուզ երկրները ճանաչեն։
Նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանագրի համաձայն, Արցախի մի շարք բնակավայրեր, որոնք պատերազմի ողջ ընթացքում հայկական ուժերի վերահսկողության տակ էին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց թշնամուն և մինչև դեկտեմբերի 1-ը պայմանագրով նախատեսված բոլոր կետերը նա պետք է իրականություն դարձնի։ Սակայն այս ընթացքում եղան նաև դեպքեր, երբ պայմանագրից դուրս մի շարք բնակավայրեր նույնպես հանձնվեց թշնամուն, որոշների ճակատագիր էլ դեռ անհայտ է՝ բնակիչները չգիտեն՝ հեռանա՚՞ն իրենց բնակավայրերից, թե՞ ոչ, պատկան մարմիններից որևէ մեկը նրանց հստակ պատասխան չի տալիս։
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ադրբեջանը իր տարած հաղթանակին նվիրված շքերթ կանցկացնի, որի ժամանակ կներկայացնի նաև հայ գերիներին, Արման Թաթոյանը նկատեց, որ տեղյակ չէ, տեղեկատվությունը կե՞ղծ է, թե՞ ոչ, որը պետք է անհապաղ պարզել, բայց այն մարդկային որևէ արարքի մեջ չտեղավորվող երևույթ է։
Երեկ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ օգտատերերից մեկը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց էր տալիս, թե ինչպես են մի քանի բեռնատար մեքենայով Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղից տեղափոխում մեծ խողովակներ, որոնք ըստ օգտատիրոջ՝ թալանում են, և թալանի հեղինակն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում կրքերը քիչ թե շատ հանդարտվել են, բնակիչները լծվել են բերքահավաքի գործին, հավաքում են թշնամու «սնարյադներից» քիչ թե շատ անվնաս մնացած բերքը:
«Եթե դուք կարծում եք, որ պատերազմն ավարտվել է, ապա մենք այդպես չենք կարծում, ուղղակի ուժերի վերադասավորում պետք է լինի, և համաձայն միասնական քայլերի՝ այս իրավիճակից պետք է դուրս գանք, ես այլ ճանապարհ չեմ տեսնում։ Ես կապիտուլյացիան չեմ ընդունել, չեմ ընդունում։ Եթե ուզում եք իմանալ՝ ինձ համար պատերազմը շարունակվում է։ 300 տարուց ավելի Արցախի մելիքությունն այս տարածաշրջանի վրա տարբեր կատաստրոֆիկ իրավիճակներում է հայտնվել, բայց մենք միշտ հաղթահարել ենք, այսօր մենք կանք, մեր էպոսը կա, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի այս իրավիճակից մաքսիմալ կորուստներով դուրս չգանք»։
«Տարբեր գործարանների բացմանը գնում էր, ժապավեն էր կտրում, այդ պահերին հայտնի չէր Ծառուկյանի հետ կապված ոչինչ: Փաշինյանը միշտ հակասել է ինքն իրեն: Ծառուկյանը Փաշինյանի համար վտանգ չի ներկայացնում, պարզապես վերջինս, հաշվի առնելով Ծառուկյանի հեղինակությունը, մտածում է, որ նա այս ամենն անում է իր պաշտոնին տիրանալու համար, բայց Ծառուկյանը հազար անգամ ասել է՝ պաշտոն ստանձնելու որևէ հավակնություն չունի»,- շեշտեց պատգամավորը:
168.am-ն այսօր խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանից հետաքրքրվեց, թե նոյեմբերի 10-ին ստորագրած կապիտուլյացիայից հետո ինչպե՞ս են կարողանում փողոց դուրս գալ, պարզ դեմքով կարողանո՞ւմ են նայել մարդկանց աչքերի մեջ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը համաձայն չէ և չի կիսում այն կարծիքներն ու պնդումները, թե պարտված իշխանությունն այլևս չի կարող լինել իշխանության ղեկին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վարչապետի հրաժարականի հարց կարող է լինել, սակայն անվստահություն հայտնելու գործընթաց հնարավոր չէ անել. «Մենք նման նախագիծ չունենք, և հետևաբար՝ իշխանությունը չպետք է սարսափի այդ գաղափարից: Երբ հանեն ռազմական դրությունը, դա էլ կքննարկենք, ավելին ասեմ՝ մենք ԲՀԿ-ի հետ 1/3-րդ ստորագրություն էլ չունենք, որ նման ահ ու սարսափի մեջ են, հետևաբար՝ այդ հարցը հիմա անտեղի է շահարկելը: Այո, ընդդիմության գործիքները միշտ պետք է գործեն և որևէ ռազմական դրություն դրան չպետք է խանգարի, բայց այս պահին մենք նման բան չենք անի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Այդ փաստարկները լուրջ և համոզիչ են, և որևէ մեկը ռազմական դրությունը անվերջ կամ ոչ ողջամիտ փաստարկներով երկարացնելու նպատակներ չունի: Իսկ այսօրվա փաստարկները, որոնք հնչել են, բավականին փաստարկված են: Մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ և բազմաթիվ գործողություններ, որոնք պետք է կատարվեն՝ սահմանային իրավիճակը հարթեցնելու համար, հետևաբար՝ ռազմական դրության պահպանումը ինքնանպատակ չէ և կապված չէ ներքաղաքական իրադարձությունների հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ռազմական ու քաղաքական բնույթի ցանկացած փաստաթուղթ, որը Կառավարությունը պետք է ուղարկի Սահմանադրական դատարան, որից հետո էլ ՍԴ-ն պետք է հայտարարի, որ այնտեղ հակասություններ չկան, և ուղարկի ԱԺ՝ վավերացնելու համար:
«Դուք գտնում եք, որ շատ ոլորտներում ձախողումներ են գնացել, մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, բայց այդ սխալներն այնպիսին չեն, որպեսզի Կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հարցին, թե բոլոր ոլորտներում ձախողելուց հետո Կառավարությունն ինչո՞ւ հրաժարական չի ներկայացնում:
168.am-ի դիտարկմանը՝ վարչապետն ինչ հայտարարում է, անում է դրա ճիշտ հակառակը, Բաբկեն Թունյանը նկատեց՝ եթե վարչապետի նշած ճանապարհային քարտեզն իրականություն դարձած չլինի, այդ ժամանակ հասարակությունը լիարժեք հնարավորություն կստանա իր գնահատականը տալու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ «Հայաստան Համահայկական» հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է և ճիշտ, քանի որ կա պարզ պատճառ՝ մարդիկ, որոնք գումարներ էին փոխանցում հիմնադրամին, գիտեին՝ ինչ նպատակով է:
«Մարտունի քաղաքը եղել է հայկական ուժերի վերահսկողության տակ և այդպես էլ մնալու է, բազմաթիվ մարտունեցիներ, մոտավորապես 1000 հոգի արդեն վերադարձել են այստեղ, և միտում կա, որ բոլորն էլ վերադառնալու են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտունիի քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։
«Սկզբում բոլորս կարծում էինք, որ մեզ մնալու է 3600 քառակուսի կիլոմետր տարածք, այս պահին, եթե թշնամին չխլի, քանի որ շարունակում է տարածքներ խլել, մեր տնօրինության տակ է մնացել 3187 քառակուսի կիլոմետր։ Այսինքն՝ 9400 քառակուսի կիլոմետրը՝ Հայաստան աշխարհի 25 տոկոսը Նիկոլ Փաշինյանը նվիրել է թշնամուն, սա մեզ համար շատ մեծ կորուստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանց մասին ինքը գրեթե գիտեր, և շնորհակալ է նրան ազնիվ լինելու համար։
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ 1994 թվականին թշնամուն հաղթելուց 26 տարի անց Հայաստանը պարտվում է, ինչը ոչ այլ ինչ է, քան ջախջախում։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ամեն անգամ, երբ Արցախի շուրջ պատերազմող կողմերը զինադադար էին հայտարարում, հստակ ասում էր՝ չի կարող գործել զինադադարի որևէ պայմանավորվածություն, եթե չլինի մոնիտորինգային հստակ մեխազնիզմ։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ գերիների, պատանդների հավաքագրման հետ կապված շատ դեպքեր կան, երբ տվյալներն են լինում հակասական, երբեմն նույն գերու համար կարող է մինչև 20 մարդ դիմել այդ հարցերով զբաղվող կառույցին։ Հետևաբար՝ այս ամենը մեծ ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում։