«Սա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, որ հայկական կողմը գնում է գործողությունների». Վաղարշակ Հարությունյան

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ թշնամու կողմից արված հայտարարությունը, որ իբր հայկական կողմը գնդակոծել է իր դիրքերը, իրականությանը չի համապատասխանում, Պաշտպանության նախարարությունը այդ ամենը հերքող հայտարարություն է տարածել։

«Այստեղ ակնհայտ է Ադրբեջանի մտահղացումը, քանի որ իրենք մեր տարածքում օգտագործել են զենք, որի արդյունքում զոհվել է մեր զինվորը, հիմա փորձում են դա կոծկել։ Ավելին ասեմ՝ ես կապվել եմ խաղաղապահ ուժերի հետ, որոնք այդ տեղեկատվությունը հերքել են։ Այնպես որ, սա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, որ հայկական կողմը գնում է գործողությունների, և իրենք դրանով փորձում են կոծկել իրենց արածները»,- հայտարարեց Վաղարշակ Հարությունյանը։

Նա նաև ընդգծեց, թե հստակ գիտեն, թե Ադրբեջանն ինչ մարտավարություն է մշակել։

«Ալիևն ասում է, թե ի՞նչ է եղել, որ. սահման ենք ճշտում, դուք տեսե՞լ եք՝ որևէ կրակոց լինի․ երեկ դա եղավ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս