«Քանի դեռ կա չկրակելու, չդիմադրելու հրամանը և Հանրապետության հրապարակում նստած է Նիկոլը՝ գալու են հրամաներ, որոնք մեզ խանգարելու են ինչ-որ բաներ անել». Ռազմական փորձագետ
Այսօր առավոտյան թշնամու կողմից Գեղարքունիքի մարզում գերեվարվել է 6 հայ զինծառայող։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց, Նիկոլ Փաշինյանն այս պահի դրությամբ պաշտպանում է թշնամի երկրի շահերը, իր ամեն քայլով, գործողություններով առաջ է տանում Ադրբեջանի շահը։
«Նիկոլ Փաշինյանը բեցեիբաց խոստովանել է, որ կատարում է Ադրբեջանի նախագահի բանավոր հրահանգները, նա է ասել, չէ՞, Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությամբ Սյունիքում դիրքերը հանձնել ենք թշնամուն։ Հիմա եթե մարդը կատարում է թշնամի երկրի հրահանգները, ինչպե՞ս կարելի է հարցնել, թե ինչո՞ւ մերոնք չեն պաշտպանվում, նա մերոնք չէ, թշնամի է, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի, Հայաստանի թշնամին է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Ըստ նրա, սա է պատճառը, որ հայկական զինված ուժերը չեն կրակում, չեն պատասխանում թշնամուն, անընդհատ կրում են կորուստներ և այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը նստած է վարչապետի աթոռին։
ՀՀ զինուժը կարո՞ղ է չենթարկվել հրամանին և կրակել, գոնե ինքն իրեն պաշտպանելու համար, ռազմական փորձագետը պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, այլ Ավան վարչական շրջանում մեծ շենքում նստած անձինք։
«Ես չգիտեմ` նրանք ո?ւմ շահերն են պաշտպանում, ի?նչ մոտիվներից ելնելով են իրենց գործողությունները կատարում: Մեկ բան ակնհայտ է՝ իրենք Հայաստանը չեն պաշտպանում»,- հավելեց ռազմական փորձագետը։
Թե ստեղծված իրավիճակում որո՞նք պետք է լինի հայկական կողմի անելիքները, Կարեն Վրթանեսյանը պատաախնեց, որ 168.am-ն արդեն գրել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է, որպեսզի գնա սահման, սակայն նրան մերժել են։
«Եթե հիմա ես և դուք ինչ-որ ձևով զենք վերցնենք և գնանք սահման, քանի կա չկրակելու հրամանը, չդիմադրելու հրամանը, և Հանրապետության հրապարակում նստած է Նիկոլ Փաշինյանը, այնտեղից գալու են հրամաներ, որոնք առավելագույնը մեզ խանգարելու են ինչ-որ բաներ անել։ Առաջին հերթին պետք է ազատվենք Նիկոլից, միակ տարբերակը սա է Հայաստանը փրկել այս պարտությունից, կորուստներից, ստորացումներից։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին թառած է, Հայաստանը որևէ շանս չունի»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։