«Մենք մեր առջև չենք դնում կոալիցիաների նպատակ՝ մենք հաղթելու ենք և ձևավորենք իշխանություն». Արման Աբովյան
Ըստ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ իրենք լավ գիտեն, թե ովքեր են գեներացնում այն շինծու ու կեղծ տեղեկությունները, թե ԲՀԿ-ն ՔՊ-ի հետ հետընտրական կոալիցիա է կազմելու։
«Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիաների նպատակ, դա նույնիսկ չենք էլ դիտարկում, մենք գնալու ենք հաղթելու և մենք հաղթելու ենք և ձևավորենք իշխանություն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը։
Նա ընդգծեց, որ առաջինն իրենք են հայտարարել, որ որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու նպատակ ընդհանրապես չունեն։
«Մենք նույնիսկ այդ հարցը չենք քննարկում»,- հավելեց նա։