«Հունիսի 1-ից կհանվի դիմակ կրելու պարտադրանքը բաց տարածքներում». Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ հունիսի 1-ից բաց տարածքում դիմակներ չեն կրելու, որոշակի փոփոխություններ կլինեն նաև փակ տարածքների հետ կապված։
Անահիտ Ավանեսյանը նաև նկատեց, թե զավեշտալի է խոսել փակ տարածքներում դիմակ կրելու վերաբերյալ փոփոխություններից, երբ տեսնում է, որ ԱԺ նիստերի դահլիճում շատերը դիմակ չեն կրում։
Միաժամանակ նա ընդգծեց, թե քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է, նպատակահարմար են գտել հանել այդ սահմանափակումը։
«Մեր հայրենակիցները կարող են սահմանը հատել, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ և եթե պատվաստված են։ Այն միտումները, որ մենք նկատում էինք և փոփոխություններ մտցրեցինք, նույնատիպ փոփոխություններ այլ երկրներ ևս մտցնում են։ Ուստի պետք է հորդորեմ, որ մեր քաղաքացիներն ակտիվ կերպով պատվաստվեն, որպեսզի առաջիկա արձակուրդներին պատրաստ լինեն ՀՀ տարածքից դուրս գալու և այլ երկրներ մուտք գործելու համար»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում