«Կութում ընդհանուր վիճակը նորմալ է». Գյուղապետ
Այսօր Պաշտպանության նախարարության տարածած առաջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ղեկավար Գրիգորի Ավագյանը փոխանցեց գյուղում տիրող իրավիճակը.
«Կութում ընդհանուր վիճակը նորմալ է»։
Ինչ վերաբերում է գյուղում շենք-շինությունների կրած վնասներին, Կութի գյուղապետը փոխանցեց, որ վնասների չափը հաշվարկել են, սակայն այս մասին տեղեկություն չի կարող տալ, քանի որ խիստ զբաղված է։
«Այդ մասին հետո կխոսենք»,- եզրափակեց Գրիգորի Ավագյանը։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանն էլ սեպտեմբերի 16-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով այս պահին հայկական կողմն ունի 135 զոհ, և այս թիվը վերջնական չէ։