
«Իրավիճակն այս պահին Ջերմուկում հանգիստ է». Ջերմուկի փոխհամայնքապետ

Վայոց ձորի Ջերմուկ համայնքում իրավիճակը և երեկ գիշերը, և այսօր առավոտյան հանգիստ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Ջերմուկում կրած նյութական վնասներին, Վարդան Սարգսյանն ասաց, որ վնասների և հաշվարկների արդյունքների վերաբերյալ տեղեկություն չի կարող տրամադրել, պետք է հետևել պաշտոնական տեղեկատվությանը։
Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ ունենալու մասին լուրերին, Ջերմուկի փոխհամայնքապետը տեղեկացրեց.
«Մենք քաղաքացիների շրջանում վիրավորներ և զոհեր չունենք»։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանն էլ քիչ առաջ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով այս պահին հայկական կողմն ունի 135 զոհ, և այս թիվը վերջնական չէ։