Տևական ժամանակ է՝ ներքաղաքական օրակարգ են նետվել Ապրիլյան պատերազմը կասկածի տակ դնող թեզեր, ամենատարբեր հարթակներից հնչում են ձևակերպումներ, որոնցով փորձում են հերքել ոչ միայն Ապրիլյան պատերազմում տարած մեր հաղթանակը, այլև պատերազմի փաստն ինքնին:
Չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում, գուցե վարկաբեկել այն ժամանակվա բանակի ղեկավարությանը, ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց դա տեղին չեմ համարում: Դեռևս պատերազմն ավարտված չէ. տեղին չեն նման մեղադրանքները, որովհետև դրանք անիմաստ են: Ասողը երևի ավելի լավ կիմանա, թե ինչ նպատակներ է հետապնդում, համենայն դեպս՝ այն, ինչ ասվում է, իրականությանը չի համապատասխանում առհասարակ:
Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքից հեռացրել է իր անձնական և պաշտոնական օգտահաշիվները, ինչը չափազանց տարօրինակ է սոցիալական ցանցում բավականին մեծ ակտիվություն ցուցաբերող նախարարի և, հատկապես, նոր իշխանության ներկայացուցչի պարագայում:
Մի՞թե այդքան կարելի է ատել սեփական պետությունն ու հայրենիքը, որ ներքին քաղաքական շահերի համար մրոտել ոչ թե Սերժ Սարգսյանին, ոչ թե Հանրապետականին, այլ մեր պետության նորագույն պատմության հանգուցային էջերից մեկը: Նրանք մի՞թե չեն հասկանում, որ մրոտում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանն ու Արցախը:
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր «Ալեն Սիմոնյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որտեղ բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել Սորոսի և Հայաստանում գործող «Սորոսի» հիմնադրամի վերաբերյալ:
Կառավարությունը մի քանի օր ունի Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու առաջադրելու համար. հունիսի 26-ից թափուր մնացած 3 դատավորների տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն երկամսյա ժամկետում:
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի կոշտ գնահատականները Սորոսի և Հայաստանում գործող «Սորոսի» հիմնադրամի մասին և դրան հաջորդած «Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանի հայտնի նամակը շարունակում են քննարկումների առարկա մնալ տարբեր շրջանակներում:
168.am-ն օրերս գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ նախագահին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե այս տարի ի՞նչ ձևաչափով է անցկացվելու գագաթաժողովը, ովքե՞ր են ստանձնել կազմակերպիչների առաքելությունը, ովքե՞ր են ֆինանսավորում այս գագաթաժողովը, և որքա՞ն է կազմում միջոցառման բյուջեն:
«Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանի նամակն ԱԺ-ում ներքին շրջանառության մեջ է դրվել: Տեղեկությունը 168.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը:
«Ռազմավարական առումով՝ մենք կորուստներ չենք ունեցել, նույնիսկ շրջանառության մեջ գտնվող՝ Արցախի հարավարևելյան մասում գտնվող Լելե-Թեփե բարձունքն իրենից ո՛չ ռազմավարական առումով, ո՛չ աշխարհագրական, ո՛չ էլ գյուղատնտեսության մշակման առումով ո՛չ մի արժեք չի ներկայացնում՝ մանավանդ, որ այդ տարածաշրջանում մեր զբաղեցրած դիրքերն ավելի ամուր են և ավելի բարձր»:
168.am-ը հարցում էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան փոխանցելով տնտեսագետների ահազանգերը ՀՀ պետական պարտքի չափի ու սպասարկման ռիսկերի վերաբերյալ:
Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանն այսօր ուղիղ եթերում տեղեկացրեց, որ երկու օր առաջ Վերաքննիչ դատարանում եղել է իր պաշտպանյալի գործով Դատախազության բողոքի քննությունը, և դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը:
Օրեր առաջ 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսաուղերձների ձևաչափով անդրադարձել էր 2016թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակցություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով զբոսաշրջության վրա կորոնավիրուսի բացասական հետևանքներին՝ մի քանի ուշագրավ թվեր ներկայացրեց:
«Հիմնադրամը որևէ կերպ չի կարող վերահսկել և իրավունք էլ չունի վերահսկել, անգամ իրավունք չունի կարծիք հայտնելու, թե ինչպես է ՀՀ-ում իշխանությունը վարվում, ինչպես պետք է արվի և ինչ արվի, իսկ այդ հիմնադրամը մի փոքր ավելին է իր վրա վերցրել, քան իրականում իրավունքներ ունի, այնպես որ՝ լավ կլինի վերանայեն իրենց մոտեցումներն առհասարակ մեր երկրում»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունից հետո, պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրեց, որ քննարկվել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր նշանակված էր «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։
«Ֆաստմեդ» ստարտափի հիմնադիր Գրիշա Կորկոտյանն օրերս ֆեյսբուքյան էջում բաց նամակով, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Արշակյանի՝ դիմել էր Կառավարությանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությանը, նշելով, որ ՏՏ ոլորտն առաջնահերթություն հայտարարած երկրում գործում են երկակի ստանդարտներ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում անցկացրեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ, ում թեկնածությունն առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը։
168.am-ը թեմայի շուրջ զրուցել էր ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Նա նշել էր. «Այն փաստը, որ նախարարությունն այսօր այդպես հպարտորեն հայտարարել է նորությունը, թե առոչինչ է եղել հրամանը, հերթական ապացույցն է, որ նախարարությունն այս հարցում շատ շահագրգռված է և անկողմնակալ չէ»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական հերթական նիստը։
168.am-ի Գեղարքունիքի մարզի աղբյուրների հավաստմամբ՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը պաշտոնի նշանակվելուց հետո ձեռք է բերել սպիտակ Porsche Cayenne մեքենա և հիմնել լիմոնադի արտադրություն՝ իր երեխայի անունով՝ «Սմայլ»:
168.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ:
168.am-ը Ժիրայր Սէֆիլյանի գրառման վերաբերյալ լսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տեսակետը:
Օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ կառավարության 24-րդ միջոցառումը վերաբերում է գյուղոլորտի աջակցության ծրագրերին՝ առանձնահատուկ շեշտադրմամբ, քանի որ թիրախավորել է հատկապես խաղողի մթերման ժամանակահատվածը:
Մեղադրանքի կողմը պահանջեց խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը փոխանցել էր ինքը՝ Ա. Գասպարյանը, ֆեյսբուքյան գրառմամբ, այնուհետև ֆեյսբուքից հեռացրել է իր օգտահաշիվը:
Քաղաքացիներն ահազանգում են՝ Ryanair ավիաընկերությունն ամիսներ շարունակ չի փոխանցում մինչև համավարակը ձեռք բերած տոմսերի գումարները: Համավարակի պատճառով նրանց թռիչքները չեն իրականացել, իսկ տոմսերի գումարներն այդպես էլ չեն վերադարձվել. նրանք ակնկալում են պետության միջամտությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը փոխանցել է ինքը՝ Ա. Գասպարյանը, ֆեյսբուքյան էջում, ապա ջնջվել Ֆեյսբուքից:
Լրագրողին ուղղված խորհրդի վերաբերյալ, թերևս, միայն նկատենք, որ, անգամ, եթե կան նմանություններ, որոնց մասին խոսում է Սփյուռքի հանձնակատարը, ապա որքանո՞վ է ճիշտ նրա այն դիտարկումը, թե՝ «մեզ նման ազգերի» միջոցով կարող ենք Հայաստանում դեմոգրաֆիկ իրավիճակ փոխել՝ https://168.am/2020/08/07/1348025.html մոռանալով, որ հայերը, ովքեր հազարավոր տարիներ ապրել են նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատարի նշած «մեզ նման ազգերի» երկրներում, ճիգ ու ջանք են գործադրել ու գործադրում՝ չձուլվելու ու դեմոգրաֆիկ դիմագիծը պահելու համար. սա Սփյուռքի հանձնակատարի համար, թերևս, գաղտնիք չպետք է լիներ: