ՀՀ դեֆակտո իշխանությունը նախաձեռնել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատաման գործընթաց, որը, սակայն, մնում է քողարկված լայն հանրությունից․ թուրքագետ

«Այն, որ Թուրքիան թշնամական դիրք է զբաղեցնում Հայաստանի և հայության նկատմամբ, ինձ թվում է,  դրա մասին խոսելը կասկածից վեր է, սակայն առավել կարևոր ենք համարում խոսել այն մասին, թե ինչպիսի՞ դրսևորումներ ունի Թուրքիայի վերոնշյալ քաղաքականությունը , և ինչ նոր ռիսկեր է պարունակում Հայաստանի և տարածաշրջանի համար»,- «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովում իր բացման խոսքում նշեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Վարուժան Գեղամյանն անդրադարձավ նաև խորհրդաժողովի կազմակերպման հիմնական պատճառներին․ «2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմից հետո տարծաշրջանում ստեղծվել է բոլորովին նոր իրողություն։ Դատելով ներկայիս քաղաքական գործընթացների տրամաբանությունից՝ այդ պայմանններում ՀՀ դեֆակտո իշխանությունը նախաձեռնել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատաման գործընթաց, որը, սակայն մեծիմասամբ մնում է քողարկված լայն հանրությունից։

Մասնագիտական դիրքերի տեսնակյունից խնդրահարույց է թվում այն հանգամանքը, որ այդ գործընթացը չունի պատշաճ գիտահետազոտականա և գիտավերլուծական ուղեկցություն։

Թերևս ավելի ճիշտ է արձանագրել, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցն այս պահին չունի որևէ փորձագիտական հիմնավորում, այլ գտնվում է բացառապես մի խումբ քաղաքական գործիչների՝ կապիտուլյացիայով պայմանավորված որոշումների կայացման մակարդակում ․ մինչդեռ ցանկացած լուրջ քաղաքական գործընթաց, առավել ևս փաստացի հակամարտության մեջ գտնվող երկու պետությունների միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված ցանկացած քայլ անելիս՝ անհրաժեշտ  պայման է դրանք մանրամասնորեն քննարկել համապատասխան մասնագիտական կենտրոնների և խմբերի հետ»։

Թուրքագետը հույս հայտնեց, որ իրենց բարձրաձայնած հարցերն ու դիտարկումները հիմք կծառայեն դեֆակտո որոշում կայացնողների համար։ Նա վստահություն հայտնեց, որ այս քննարկումներն անհրաժեշտ են Հայաստանը հնարավոր արհավիրքներից ապահովագրելու համար։

«Խորհրդաժողովը կազմակերպելու հաջորդ պատճառն այն պարզ իրողությունն է, որ Հարավային Կովկասը, որ գոյություն ուներ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտ, այն այլևս պատմություն է․ տարածաշրջանում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, որը ստիպում է ոչ միայն արձանագրել այդ իրողությունը, այլև պատրաստվել այդ փոփոխություններից բխած հնարավոր ռիսկերի։

Կարծում ենք, որ վերջին օրերի և շաբաթների իրադարձությունները պետք է որ շատ համոզիչ կերպով ցուցադրած լինեն այս նոր իրադրության բարդությունը, ուստի ներկայումս էլ ավելի մեծ է դառնում մասնագիտական հիմնավոր քննարկումների անհրաժեշտությունը։

Եվ վերջապես,  խորհրդաժողով կազմակերպելու երրորդ պատճառը՝ ոչ միայն նեղ մասնագիտական է, այլ գտնվումէ  նաև ինչ-որ առումով բարոյական արժեքների տիրույթում։ Վաղը Ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը, և ցավով պետք է արձանագրել, որ այս տարի նկատելի է ոչ միայն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի թուլացում հայրենի պետության դեֆակտո իշխանությունների կողմից, այլև մեկ այլ ոչ պակաս ցավալի և վտանգավոր երևույթ․  Հայոց ցեղասպանությունը, որն ինքնին քաղաքական իրաողություն է և կարիք ունի առաջին հերթին հենց այդ համատեքստում դիտարկման, այսօր դուրս է բերվել քաղաքական քննարկումներից և թողնվել որպես զուտ պատմական հուշ»,-ամփոփեց թուրքագետը՝ նկատելով նաև, որ այս տարի պետական բարձր մակարդակի որևէ գիտական միջոցառում չի իրականացվել այս թեմայով,  մինչդեռ Թուրքիայում այդպիսի երկու միջոցառում է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս